Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը – Live News

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթերի ընդունումն ու ճանապարհումը: Այս մասին նախազգուշացրել է «Ռոսավիացիա»-ն։ Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս գիշեր ավելի վաղ մի քանի անգամ բոլոր չորս օդանավակայանները միաժամանակ չեն սպասարկել չվերթերը։ Օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի ֆոնին:

Իրանն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։ Այդ իսկ նպատակով, իրանական կողմի թիրախավորման … Read more