«Թումանյանի անտառտնտեսությունում» ապօրինի հատվել է 496 ծառ․ վնասը՝ 114.7 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026թ ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022թ նոյեմբերից 2026թ հունիսն ընկած ժամանակահատվածը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ, Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ, անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված … Read more

Ալեք Մանուկյան փողոցում չորացած ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական փտած ու դարն ապրած ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին, արմատից փտած ծառը տապալվել ու ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի … Read more

Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել են քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է … Read more

Երևանում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել, ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 16։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել է ընկել կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև մասամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական … Read more

327 ծառի ոչնչացման դեպքի համար մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական … Read more