Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Նիկոլ Փաշինյան

Գործընթացը, որը բերեց այս այցին, սկսվել է 2022 թվականին Պրահայի հանդիպումից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ստամբուլում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ ցավոք, մեր տարածաշրջանը մնում է բավական լարված, և նմանօրինակ այցերի ու շփումների հիմնական նպատակներից է քննարկել՝ ինչ կարող ենք անել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի կայուն, ավելի … Read more

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Մենք մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ և դասեր առնենք: Մենք այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: Երկու տարի առաջ նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր, այսինքն՝ նկատի ունեմ՝ այդ ակնկալիքն արդեն կայացել է, և իմ պատկերացրած ակնկալիքն այն է, որ այս այցը պետք է ապահովվի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, … Read more

Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն. ՀՀ վարչապետ

Ինչ է փոխվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների միջև: Առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իմ կարծիքով՝ շատ էական բան: Եթե մի քանի տարի առաջ մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը, բացի հրապարակային հայտարարություններից, և Թուրքիան ուզենար ճշտել Հայաստանի դիրքորոշումը, կարծում եմ՝ երկուստեք պետք է փորձեինք դա պարզել երրորդ երկրների միջոցով: … Read more

Հետաքրքիր հանդիպում և արդյունավետ քննարկում ունեցանք Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Հետաքրքիր հանդիպում և արդյունավետ քննարկում ունեցանք Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: Դիտումների քանակ7

Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանին: Տարիների հավաքչական և գիտական աշխատանքի արդյունքում պրոֆեսոր Շեմասյանը ձեռք է բերել բացառիկ արժեքավոր նյութեր, որոնց մի մասը նա կհանձնի թանգարան-ինստիտուտին: Այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների … Read more

Հայերին փրկելու՝ ԱՆԶԱԿ-ի զինվորների քիչ հայտնի պատմությունը՝ մեծ էկրանին

«Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային ֆիլմը պատմում է, թե ինչպես է աշխարհն օգնել հայերին Ցեղասպանության օրերին: Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի զինվորները ոչ միայն ոճրագործությունների ականատեսն են եղել, այլև փրկել հազարավոր կյանքեր: Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում նկարահանված ֆիլմի պրեմիերան մեկնարկել է ամերիկյան ցուցադրությամբ:

«իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70 տոկոսը մնացել է Հայաստանում. Զարեհ Սինանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի լավարկումը կարող … Read more

Շարունակական հոսք կա Միջին Արևելքի երկրներից, թեև ավելի դանդաղ տեմպերով. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

2024 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվել է 2 ծրագիր. առաջինը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիրը, երկրորդը՝ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերը: Նշյալ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ 2024-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հատկացվել է 877 միլիոն 55 հազար դրամ, որից 577 միլիոն 54 900 դրամը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի իրականացման … Read more

«Գևորգյան» պարի ակադեմիան տոնել է 30-ամյակը

Այստեղ ոչ միայն պարում են, այլ նաև պահպանում հայկական մշակույթը: «Գևորգյան» պարի ակադեմիան տոնել է 30-ամյակը, Լոս Անջելեսի հայտնի Դոլբի թատրոնում հանդես է եկել համերգով: Ակադեմիան հաճախ է շրջագայում Եվրոպայում, համերգներ տալիս նաև Հայաստանում:

ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը փոխանցվել է նաև Հալեպի հայ համայնքին

Հայաստանի կառավարության որոշմամբ Սիրիայի բարեկամ ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության մի մասը տրամադրվել է նաև հայ համայնքին: Նախաձեռնության շահառուները եղել են հիմնականում Հալեպի հայ ծերանոցի տարեցները և ազգային պատսպարանի սաները: Մանրամասները՝ Զարմիկ Պողիկյանի տեսանյութում: Դիտումների քանակ1