Հայ գործարարները բացահայտում են ամերիկյան շուկա մուտք գործելու հնարավորությունները

Հայկական արտադրանքը ամերիկյան շուկայում իրացնելու հարցում գործարարներին օգնում է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը»: Կազմակերպությունը տասնամյակից ավելի բիզնես կապեր է ստեղծում հայաստանցի և ամերիկահայ գործարարների միջև: 15 գործարարներ իրենց արտադրանքն են ներկայացրել Գլենդել, Բրբենք և Թորենս քաղաքներում: