Մարդկանց համոզում էին, որ կա «չհարձակման» հայտնի պակտը․ մենք մոտավորապես նույն վիճակում ենք

Տեղի ունեցող «խաղաղության» մասին թրքահպատակ քարոզին զուգահեռ մոտս մի պատմական դեժավյու առաջացավ։  Նախորդ դարի 30-ականների սկզբից մինչև 1940 թվականը ներառյալ, գերմանա-սովետական հարաբերություններն ամենափայլուն գործընկերային մակարդակի վրա էին։ Երկու երկրների միջև կար մեծ ծավալի առևտուր, Բեռլինում գործում էր սովետա-գերմանական տնտեսական համագործակցության գրասենյակ, սովետական զորահարամանատարները վերապատրաստումներ էին անցնում գերմանական զինվորական կաֆեդրաներում։  Ամենուր հայտարարվում էր, թե չնայած նացիստների … Read more

Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, Ռուսոն ու Մոնտեսքյոն սկսում են ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել․․․

Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն ա պետությունը, փորձում իր նվազ երևակայությամբ էդ թեմայով մեկնաբանություններ անել, անդրադառնալ գաղափարաբանական խորքային հարցերին, լուսահոգի Լոկը սկսում է նարդի խաղալ, Հոբսը՝ վիսկին բաժակը լցնել, Ռուսոն ու Մոնտեսքյոն՝ ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել, իսկ Պլատոնը՝ լցնել հերթական գլանակը։  Էդ նրանից ա, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե՝ … Read more

Անտերխանայի թափանիվն ավելի է ահագնանում – Live News

Հայաստանյան դատաիրավական համակարգում տիրող համատարած անտերխանայի թափանիվն էլ ավելի է ահագնանում՝ ապացուցելով, որ ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ևս երկու ամսով երկարացվեց Արշակ սրբազանի կալանքը (ինչը, բնականաբար, սպասելի էր)։ Ամեն հինգշաբթի տեղի ունեցող Բագրատ սրբազանի և 18 արդարների ֆարսի մասին խոսելն անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր … Read more

Պատմությունը ցույց է տալիս՝ նման խրախճանքները ոչ թե փրկում են պետությունները, այլ արագացնում անկումը․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, այլ դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի … Read more

«Դիսկոտեկ»-օրգիան խրախճանք էր ժանտախտի ժամանակ – Live News

Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, այլ դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի մեջ։ Այս պայմաններում իշխանության կողմից զանգվածային զվարճանքի … Read more

Եկեղեցին չի կարելի «բարենորոգել» աղանդների լեզվով – Live News

Եկեղեցու դեմ տեղի ունեցող պետական տեռորը, որն առանց որևէ երկմտանքի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, ակնհայտ գլոբալիստական նարատիվների և «պատմական կաղապարներից» դուրս գալու հայտնի պահանջի դոգմաներից մեկն է, որն օրվա իշխանությունը փայլուն կյանքի է կոչում։ Շատ է խոսվել այն մասին, որ փաշինյանական իշխանությունը բավական սերտաճած է աղանդների հետ, ավելին՝ 2018-ի հակապետական գործողությունների ժամանակ այդ «սաստավը», … Read more

Խուդաթյան Դավիթ, էդ ասֆալտը մենակ անելու համար չի՞ է, դրան պիտի «պահես ու փայփայես», ոնց որ սիրում է ասել քո սիրելի շեֆը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ընդհանրապես բնության օրենքն է՝ ձմռանը ձյուն է գալիս․ հայաստանյան իրականության համար այս փաստը դժվար է ընկալվում, այլապես ՀՀ միջպետական ճանապարհներին նման անտերխանան ու այս աստիճան կատաստրոֆիկ վիճակ չէր լինի։ Ոլորտի պատասխանատուները՝ ՏԿԵ նախարարություն կոչված ցեխն ու դրա պատասխանատուները, իրենց նման մոտեցմամբ ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն … Read more

Իշխանության գոգնոցի տակ ծվարած սույն տիրադավը գտնվում է ցայտնոտի մեջ – Live News

Քիչ առաջ կարդացի, որ Գևորգ (Արման) Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2026 թ. հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Ըստ էության՝ իշխանության գոգնոցի տակ ծվարած սույն … Read more

ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ – Live News

ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ՝ Չինաստանն ու Իրանը, բայց առաջնայինը միանշանակ Չինաստանն է։ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը Պեկինի տնտեսական ու էներգետիկ հնարավորությունների սահմանափակումն է։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ը փորձում է ցանկացած գնով վերահսկողություն հաստատել իրանական էներգետիկ պաշարների նկատմամբ․ Իրանի նավթն ու գազը Չինաստանի համար կենսական նշանակություն ունեն, և այդ կախվածությունն է, որ Վաշինգտոնը … Read more

Սրանք մի հատ հասարակ ճանապարհային սպասարկում չեն կարողանում ապահովել – Live News

Առավոտվանից մայրուղիներում ու մայրաքաղաքի փողոցներում տիրող անտերխանան ամբողջացնում է օրվա իշխանության ողջ հմայքն ու մերկությունը։ Բառացի կաթվածահար եղած երթևեկություն, որն ավելի շատ էքստրիմ է հիշեցնում, և սա բնավ հեգնանք չի, այլ դառը, «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն։ Ի դեպ՝ սա տեղի ունենում այն դեպքում, երբ նախապես հայտարարվում է, որ տեղալու է ձյուն, լինելու է ցուրտ … Read more