Մաhացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արմեն Իսահակյանը

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արմեն Իսահակյանը։ «Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը` պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ` կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։ Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»,- գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։