Արթուր Օսիպյանի նկատմամբ հետապնդումը անհիմն և քաղաքականապես մոտիվացված է․ 13 ՀԿ-ների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կալանավորման միջնորդությունը՝ այն որակելով քաղաքականապես մոտիվացված և խոսքի ազատության իրավունքը սահմանափակող քայլ։ Կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։  Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 … Read more

«Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել. ««Ականատես» դիտորդական առաքելությունը խորապես մտահոգված է քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը և դրա հետևանքները։ Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման … Read more

Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․ 1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: 2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։ 3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը … Read more

Ձերբակալվել է այսօր Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը

Ձերբակալվել է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Նրա հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքայն էջը, որտեղ նա վերջերս ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հեռացված է։ Նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեն»,–ասում է Երիցյանը։