Եվս մեկ հայտ կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ, այն վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ դրա կապին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և … Read more