Սա վիրիպում չէ․ ոչ միայն Իսրայելը, այլև շատ երկրներ սկսել են Հայաստանն ընկալել որպես կցորդ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնիք չէ, որ թե՛ Եվրոտեսիլը, թե՛ սպորտը ուղղակի առնչություն ունեն քաղաքականության հետ, և ովքեր այս կապը հերքում են, առնվազն քաղաքականության հետ առնչություն չունեն, ու ինչպես դասականը կասեր` իդիոտներ են (հին հույները «իդիոտ» էին անվանում այն մարդուն, ով՝ չէր մասնակցում հասարակական և քաղաքական կյանքին, չէր զբաղվում պետական գործերով, կենտրոնացած էր միայն … Read more

Ռուսաստանը Հայաստանին չի ստիպում մնալ ԵԱՏՄ-ում. քաղաքագետ

ԵԱՏՄ-ի հարցում Ռուսաստանը Հայաստանին երկընտրանքի առաջ չի կանգնեցրել, այլ արձագանքում է հենց Հայաստանի իշխանությունների հայտարարություններին և քաղաքական ուղեգծին։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում դժգոհում են Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից, թե պետք է հստակեցնել՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ։ «Եթե նախկինում Ռուսաստանին մեղադրում էին, թե … Read more

Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ

Նախընտրական քարոզարշավն սկսվել է ու հաճախ այնպիսի սխալներ են արվում, որոնք աններելի են հավաքական բանականության վրա թողնելիք ենթագիտակցական ազդեցության իմաստով։ Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե′ իշխանությունները (որոնց պարագայում արվածը հանցագործություն է), թե′ ընդդիմության շարքերում ոմանք սկսել են վերբալ մակարդակում կատարել շեշտադրում, որը ինքնին վտանգավոր է` Հայաստանի կողքին առանձնացնելով Սյունիքը։Չկա′ Հայաստան և Սյունիք (սա թշնամական … Read more

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության առաջարկում է մինչև հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողով կողմնորոշվել և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը դնել հենց առաջիկա գագաթնաժողովում։Շատերի համար սա անսպասելի է գուցե, բայց` ըստ էության Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները, և եթե ՌԴ ուղիղ կոնֆրոնտացիան կարող էր լինել կանխատեսելի և որոշակի դիվիդենտներ բերել իշխանությանը … Read more

Թուրքիան ձգտում է ստեղծել սեփական «Հորմուզի նեղուցը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վերջին ժամանակներս ակտիվացել են խոսակցությունները՝ բնականաբար նաև գործնական քայլերը, Քաթարից Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի տարածքով բնական գազը դեպի Թուրքիա հասցնելու և Թուրքիայից Եվրոպա արտահանելու մասին։ Սա Թուրքիայի համար ռազմավարական նշանակության քայլ է, էներգետիկ հաբ դառնալու իր ռազմավարության շրջանակներում։ Այս պրոեկտի շրջանակում բախվում են Թուրքիայի և Իսրայելի շահերը։ Իսրայելը տարածաշրջանային նման նախագծից դուրս … Read more

Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ – Live News

Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ.  Արցախի հայերի վերադարձի թեմայից անգամ եթե Հայաստանը հրաժարվի, անպայման կհայտնվի մի տերություն, որը այդ հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել: Բնականաբար դա չեն անելու հայերիս գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: Հետո կսկսվի մրցակցություն տերությունների միջև, թե ով է առաջ մղելու Արցախի ժողովրդի վերադարձի հարցը` շահելով … Read more

Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսուքյան գրառումը. «ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության մեջ կորցրել է առնվազն 7 արդիական կործանիչներ կամ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, ժամանակակից ուղղաթիռներ:Շատերը հակամարտության առաջին օրերին համարում էին Իրանն արդեն նվաճված, և նույնիսկ իրենց խոսքերում դա չէին թաքցնում:Սակայն Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին:Իրանը ցույց է տալիս, որ … Read more

Ութ տարի երկիր ղեկավարես ու մնաս նույն գավառական կիսագրագե՞տը. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը երկրի ներսում այնքան է հակաքաղաքագիտական մտքեր ասել, որ ինքն իրեն հավատացել ու նույն հիմարությունները կրկնում է արդեն միջպետական ու միջազգային հանդիպումների ժամանակ։ Լավ է չասաց՝ «դե որ Ալիևը համարում էր Արցախը իր տարածքը, դրա համար տվեցի», կամ «քանի որ Պակիստանը շնորհավորեց Ալիևին տարածքային ամբողջականության վերականգնման համար, դրա համար տվեցի», … Read more

Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանը կունենա ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքակրթության … Read more

Հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է. սա ազգային դավաճանություն է․ քաղաքագետ

14 Փետրվարի, 2026 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։ Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում՝ ծառայելով իշխող խմբի շահերին։ Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին…Փաստացի Հայաստանում չկա ու … Read more