Դասալիքներն ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ ուսումնասիրություններում ես դրանում համոզվել եմ։ Եվ հոգեբանությունն էլ դրա օգտին է խոսում։Ստրուկները ազատների մեջ տեսնում են նախատինք իրենց ստրկական էությանը։ Թշնամուն … Read more

Մերձավոր Արևելքում դեռ երկար ժամանակ բացարձակ խաղաղություն չի կարող լինել․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա պողոսյանը գրում է․ «Վերջերս հրապարակված «Dialogue Or Destruction: A Vision For A New Civilizational Alliance With Tehran» գիտական հոդվածում մանրամասն հիմնավորել էի, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական շահը պահանջում է ամերիկյան «դեստրուկտիվ ուժը» փոխարինել «կոնստրուկտիվ ուժով», հիմնավորելով, որ Իրանի նկատմամբ դեստրուկտիվ ուժի շարունակական կիրառումը կստիպի Իրանին էքզիստենցիալ վտանգը օգտագործել սեփական «Samson option»-ը ստեղծելու … Read more

Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քպ-ի ԿԸՀ-ն ևս մեկ անգամ ապացուցեց հայկական իրականության մեջ արմատացած միտքը. «Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում»: Կուսակցական կասկածելի ընտրություններ իրականացնող ուժից ակնկալել համապետական արդար ընտրություններ՝ մի տեսակ զվարճալի է։Ու դա ապացուցվեց հատկապես վերջին ընտրություններում, երբ այնքան աղաղակող էին խախտումներն … Read more

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս օրերին մինչ մենք զբաղված էինք ներքաղաքական իրադարձություններով, Ստամբուլում եռակողմ հանդիպում էր Թուրքիայի -Ադրբեջանի- Վրաստանի միջև։ Ստորագրվեց փաստաթուղթ, որը նաև Հայաստանի տարածքին էր վերաբերվում, ու առանց Հայաստանի»։

Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի դեմ հակամարտության մեջ․ CNN-ը սենսացիոն հոդված է հրապարակել

CNN-ը հրապարակել է սենսացիոն հոդված, որը ապացուցում է մեր այն պնդումները, որ Ադրբեջանը անուղղակի ներգրավված է եղել Իրանի դեմ հակամարտության մեջ։ Վաշինգտոն (DC)-Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի կերպով էլիտար զինվորական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ որպես Մերձավոր Արևելքում ստեղծված գաղտնի օբյեկտների ցանցի մաս, որոնց նպատակն էր հեշտացնել Իրանի դեմ գործողությունները. հայտնել են հարցին … Read more

Առաջին անգամ 2-3 օր Նիկոլ Փաշինյանն օրակարգ թելադրող չէ. քաղաքագետ – Live News

Ամբողջ քարոզարշավի ընթացքում առաջին անգամ է, որ երկու-երեք օր Նիկոլ Փաշինյանը օրակարգ թելադրող չէ։ Առաջին անգամ է, որ նույնիսկ իր, իր մանկլավիկների, կից «փորձագետների» միջոցով ինչքան հիմար թեզեր կա տարածում են, բայց այլևս նախկին արձագանքը չկա։ Ավելին` սկսել են իրենք արձագանքել ընդդիմության թեզերին, ինչը խոսում է մտածողության դիրքավորման փոփոխության մասին։ Վերջինը երեկ` Նարեկ Կարապետյանի և … Read more

Նիկոլի կառավարման տարիները հիշվելու են որպես աղետի ու խարանի տարիներ․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլից հետո իր կառավարման տարիները հիշվելու են որպես աղետի, ամոթի ու խարանի տարիներ։ Այդ աղետալի ժառանգությունը, որը ներքին ատելության, պառակտման ու ինքնաոչնչացման շրջափուլ էր բացել, ստիպում է նոր հանրային դաշինք կնքել, պայմանավորվելով, որ այլևս ո’չ մի քաղաքական առաջնորդի համար իրար չենք ատելու, չենք պառակտվելու, չենք սպանելու իրար… Ու ամենակարևորը` այլևս … Read more

Չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակը Պետության հենասյունն է, և ո՛չ մի դեպքում չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք։Միայն անհեռատես, պետականությունը ատող մարդը Բանակը կդարձներ նախընտրական քարոզչության մաս, առանց գիտակցելու, որ դա օպոնենտների մոտ հակազդեցության զգացում է առաջացնելու։ Նույնիսկ՝ եթե ընտրություններում հաղթելու քո միակ ու վերջին հաղթաթուղթը լինի բանակի անունը օգտագործելը, երբեք չպիտի՛ անես … Read more

Պայքարողի կողքին են կանգնում, իսկ հանձնվողի կողքից բաժին են տանում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իրանը ցույց տվեց, որ գերակշիռ ուժի դեմ պայքարում կարևոր է ո’չ միայն զենքը, այլև պայքարելու կամքը, նախնական պատրաստությունը և քաղաքակրթական պատասխանատվությունը։ Լիբիան, որ պակաս հարուստ չէր, չդիմացավ, Իրաքը չդիմացավ, Սիրիան չդիմացավ, իսկ Իրանը ապացուցեց, որ հնագույն կայսրության ժառանգորդն է ու իր ժառանգությանը տեր է։ Պայքարողի կողքին են կանգնում, իսկ հանձնվողի … Read more

Ու ոչինչ, որ ձեր աննորմալ խելքից ես ու իմ նման էլի շատ մարդիկ են տուժելու․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես անկեղծ չեմ հասկանում հիմա էլ բողոքելը, թե «տեսա՜ք, Ռուսաստանը արգելեց ծաղիկը, ալկոհոլը, միրգը,…: Տեսա՜ք, էդ վատ Ռուսաստանը ասում է գազը կթանկացնեմ…»: Ժողովուրդ ջան, բայց ես որքան հիշում եմ, դուք էիք թախանձում, որ Ռուսաստանը ձեզ ազատի «ստրկությունից»։Բա խնդիրը ո՞րն է…: Թուլացեք ու հաճույք ստացեք։Եկել է ժամանակը, որ էն կեղծ «պրոֆեսորը» … Read more