Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ – Live News

Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ. 

Արցախի հայերի վերադարձի թեմայից անգամ եթե Հայաստանը հրաժարվի, անպայման կհայտնվի մի տերություն, որը այդ հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել:

Բնականաբար դա չեն անելու հայերիս գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: Հետո կսկսվի մրցակցություն տերությունների միջև, թե ով է առաջ մղելու Արցախի ժողովրդի վերադարձի հարցը` շահելով սեփական դիվիդենտները:

Իհարկե` Ադրբեջանում էլ կարող են հայտնվել ուժեր, որոնք կփորձեն սեփական դիվիդենտները շահել, ինչպես 1992-1993 թվականներին:

Անգամ չի կարելի բացառել, որ այդ ճանապարհին Թուրքիան փորձի իր համար հարցեր լուծել` եթե Ադրբեջանում կարծեն, թե իրենք «ինքնիշխան» ու «հաղթանակած բռունցքի» երկիր են:

Արցախի և արցախցիների հարցը այնպիսի խնդիր է, որը հնարավոր չէ փակել ու զմռսել, դրա մասին չխոսելով վերացնել: Միաժամանակ այս հարցը իսկական նվեր է ցանկացած գերտերության համար, որը պատրաստվում է հաստատվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:

Եթե ես լինեի գերտերության առաջնորդ, նման հնարավորությունը երբեք ձեռքիցս բաց չէի թողնի…

 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment