Բա հիմա ո՞ւր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք․ «Արարատցեմենտ»–ի աշխատակից

«Եվրոպայում էի, թողեցի, եկա գործի, միամտվեցի ու մնացի այստեղ, այսօր դրել-փակել ես, ընկեր վարչապետ, ինչ անեմ, ուր գնանք… 100 ձևի բաներ կան մեջքներիս դրած, ընտանիք պահող տղամարդ եմ, կինս չի աշխատում, 2 հատ էլ երեխա ունեմ: Դե արի իրենց պահի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկը:

«Ես հիմա հայտարարում եմ, ու խոսքիս տեր եմ: Եթե ինձ որևէ ոստիկան զանգի ու ասի՝ ինչի՞ չես մուծել այսինչ գումարը, գալիս ենք ինչ-որ բան բռնագրավենք, դրա պատասխանը ուրիշ ձև կտամ: Ես ամեն ինչի ընդունակ եմ, ու խոսքս ուրիշ ձեւ չընկալեք… Հայրենասիրությունից ում խոսեցնես, 3 կիլոմետր կխոսի, մտնես քոմենթների տակ, ինչ ասես կգրեն, բա հիմա ուր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք…»,- ասաց մեկ այլ աշխատակից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment