Ատամնաբույժի մոտ ապահովագրությունը չափահասների համար ծածկում է միայն զննումն ու ատամի հեռացումը. ի՞նչ է նախատեսված երեխաների և 65-ն անց անձանց համար

18 տարեկան և բարձր տարիքի ապահովագրված անձանց համար առողջության ապահովագրությունը ստոմատոլոգիական ծառայություններից ծածկում է միայն անհետաձգելի օգնությունը՝ զննումը և ատամի հեռացումը։ Ատամների բուժումը, պրոթեզավորումը և իմպլանտները ապահովագրության հաշվին չեն։ Բացառություն են մինչև 18 տարեկան երեխաները, որոնց համար նախատեսված է բուժում, և 65 և բարձր տարիքի անձինք, որոնց համար՝ նաև ատամների պրոթեզավորում։ Ինչպես տեղեկացնում է … Read more

2029-ից ապահովագրական փաթեթից կօգտվեն միայն կանխարգելիչ զննում անցածները. ո՞ր տարիքում է ձեր զննումը

2029 թվականին առողջության ապահովագրական փաթեթից օգտվելու իրավունք կունենան միայն այն ապահովագրված անձինք, ովքեր 2026-2028 թվականներին անցել են կանխարգելիչ զննում կամ հերթագրվել են դրա համար։ Մեծահասակների համար զննումը նախատեսված է 18-ից 74 տարեկան զույգ տարիքներում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջը սահմանված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով, իսկ զննումների ցանկն ու տարիքները՝ … Read more

1 ամիս 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացաք՝ ապահովագրավճարը կպահվի 12 ամիս, անգամ եթե աշխատավարձը նվազի

Եթե 2026 թվականին գոնե մեկ ամիս աշխատավարձը գործատուներից որևէ մեկից կազմել է 200 001 դրամ և ավելի, առողջության ապահովագրավճարը կշարունակի պահվել հաջորդող 12 ամիսների ընթացքում, նույնիսկ եթե աշխատավարձն այդ ընթացքում նվազի 200 000 դրամից ցածր։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում դա ամսական 4800 դրամ է։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնը սահմանված է «Առողջության համընդհանուր … Read more

Աշխատավարձից պահված ապահովագրավճարը կարելի է հետ ստանալ. ովքե՞ր ունեն այդ իրավունքը

2026 թվականին 200 001-ից 500 000 դրամ աշխատավարձ ստացողներից ամսական պահվում է 4800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի ստացողներից՝ 10 800 դրամ առողջության ապահովագրավճար։ Սակայն աշխատողների մի մասը, որոնց համար ապահովագրավճարը օրենքով վճարում է պետությունը, կարող է այդ գումարը հետ ստանալ։ Տարեկան կտրվածքով խոսքը 57 600 կամ 129 600 դրամի մասին է։ … Read more