Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մետրոյի «Աջափնյակ» կայարանի գումարով տրոլեյբուս գնել

Ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության, տեղեկացնում ենք. 2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազ. դրամ: Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը … Read more

«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման գումարով 45 նոր տրոլեյբուս ենք գնել»․ Տիգրան Ավինյան

«Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երեւի ամենաբարդ նախագծերից մեկն է՝ հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի միայն պարզ փորձաքննությունը տեւել է 1 տարուց ավելի»,- Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Երեւանի 2026 թվականի բյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվելու «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին։ Նա նշեց՝ քանի որ առաջին անգամ են նման … Read more