ՀՀ-ն Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կմասնակցի փոխվարչապետի մակարդակով

Հայաստանը Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կմասնակցի փոխվարչապետի մակարդակով։ Այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ը։ Մինսկում սպասվում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությունը։ Նրանցից գրեթե բոլորը անձամբ կմասնակցեն հանդիպմանը, ասել է փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը։ Հայաստանը և Թուրքմենստանը կներկայացնեն իրենց փոխվարչապետերը։