Ռուբիոն Արգենտինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Վենեսուելայի դեմ գործողությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արգենտինայի արտաքին գործերի նախարար Պաբլո Քվիրնոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի գործողությունը, ասվում է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։ Ռուբիոն Կիրնոյի հետ խոսել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությունների մասին, որոնք պետքարտուղարը անվանել է «իրավապահ մարմինների նպատակային գործողություն»։ Ռուբիոն «շնորհակալություն է հայտնել արտաքին … Read more

Հալեպում դպրոցներն այսօր փակ են

Հալեպում այսօր՝ հունվարի 7-ին, փակ են հանրային բոլոր հաստատությունները․ տեղեկացնում է տեղի հայկական «Գանձասար» պարբերականը։ Ըստ թերթի՝ Հալեպի նահանգապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` հունվարի 7-ին չեն գործելու պետական և մասնավոր դպրոցներն ու համալսրանները, պետական հաստատությունները։ «Ժողովրդի ապահովության համար՝ չեղյալ են հայտարարվել նաև բոլոր տեսակի հավաքները»,- փոխանցում է պարբերականը։ Հիշեցնենք, որ երեկվանից Հալեպի մի … Read more

WP. ԱՄՆ-ը կարծում է, որ Մադուրոյի գերեվարման ժամանակ զոհվել է մոտ 75 մարդ

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված առևանգման գործողության ընթացքում զոհվել է մոտ 75 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ այս գործողության արդյունքում «սպանվել է առնվազն 67 մարդ»։ Մեկ այլ աղբյուր զոհերի թիվը նշել է «մոտավորապես 75-80»։ Հրատարակությունը պարզաբանել է, որ … Read more

Հալեպում իրավիճակը լարված է. կան վիրավորներ, դպրոցներն ու համալսրանները փակվել են

Հալեպում երեկ իրավիճակը կտրուկ սրվել է. բախումներ են սկսվել սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին ապահովական խմբերի և սիրիական բանակի միջև։  «Գանձասարը» գրում է, որ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն  լսվել են ռմբակոծության, հրաձագության ձայներ։ Հալեպի նահանգապետը կոչ է արել բախումների հարակից շրջանների բնակիչներին զգոն լինել, բնակարաններից դուրս չգալ։ Նա նաև հայտնել … Read more

Կոլումբիայի առաջնորդը կոչ է արել Թրամփին պարգևատրել իրեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իրեն մեդալներ շնորհի ԱՄՆ կոկաինի արտահանման դեմ ակտիվացված պայքարի համար, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնի։ Այս մասին նա գրել է X-ում։ Պետրոն «քաղաքական իռացիոնալություն» է անվանել այն, որ Վաշինգտոնը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար երախտագիտություն հայտնելու փոխարեն, որի ընթացքում Կոլումբիան զոհաբերեց … Read more

Իրանում երկու քաղաք անցել է ընդդիմադիրների վերահսկողությանը

Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Տեղական լրատվամիջոցների փոխանցում են, որ ընդդեմ ազգային փոխարժեքի արժեզրկման փողոց դուրս եկած ընդդիմադիրներին երկրի արևմուտքում գտնվող երկու քաղաքում Աբդանան և Մալեկշահի քաղաքներում հաջողվել է վերահսկողություն հաստատել։ Ըստ նրանց տարբեր աղբյուրների՝ ընդդիմադիրներին իշխանությանն անցած քաղաքներում տոնախմբություն է։ Իրանի իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցներն այս մասին տեղեկություններ չեն հաղորդում։  

Ռուբիոն G7-ի գործընկերներին հայտնել է Վենեսուելայում ընտրություններին նախապատրաստվելու կարևորության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7-ի մյուս երկրների արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցությունների ժամանակ ընդգծել է Վենեսուելայում ընտրություններին նախապատրաստվելու կարևորությունը։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։ Նրա խոսքով՝ Ռուբիոն նույն օրը կայացած խորհրդակցությունների ժամանակ խոսել է «քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու, ժողովրդավարության գործունեության համար պայմաններ ստեղծելու և ապագայում այնպիսի ընտրությունների պլանավորման … Read more

Իսրայելն ու Սիրիան պայմանավորվել են համակարգել լարվածության թուլացման ջանքերը

Փարիզում ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպումից հետո Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել համակարգել լարվածության թուլացումը և փոխանակել հետախուզական տվյալներ, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ։ «Երկու կողմերը որոշել են ստեղծել փոխգործակցության համատեղ մեխանիզմ՝ հատուկ կապի խցիկ՝ ԱՄՆ հսկողության ներքո հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական լարվածության թուլացման, դիվանագիտական ​​և առևտրային փոխգործակցությունների անհապաղ և շարունակական համակարգումն ապահովելու համար»,-այս … Read more

Նիդերլանդների ԱԳ նախարարը նշել է, որ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունը «հարցեր է առաջացնում»

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացվող գործողությունը հարցեր է առաջացնում միջազգային իրավունքի պահպանման վերաբերյալ, հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը երկրի խորհրդարանին ուղղված նամակում։ «Նիդերլանդների կառավարությունը կոչ է անում բոլոր կողմերին կանխել հետագա սրացումը և հարգել միջազգային իրավունքը», – ասվում է նախարարի նամակում Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում։ Նա նշել … Read more

Մադուրոյի որդին արցունքն աչքերին դիմել է հորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին հուզիչ ելույթ է ունեցել ԱՄՆ իշխանությունների կողմից հոր ձերբակալությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։ «Մենք այստեղ ենք, կատարում ենք մեր պարտականությունը մինչև քո վերադարձը։ Երկիրը լավ ձեռքերում է, հայրիկ։ Եվ շուտով մենք կգրկախառնվենք այստեղ՝ Վենեսուելայում», – ասել է նա։ Մադուրո կրտսերը նաև նշել է, որ իր հոր առևանգումը դարձել է … Read more