Մադուրոյի որդին արցունքն աչքերին դիմել է հորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին հուզիչ ելույթ է ունեցել ԱՄՆ իշխանությունների կողմից հոր ձերբակալությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։

«Մենք այստեղ ենք, կատարում ենք մեր պարտականությունը մինչև քո վերադարձը։ Երկիրը լավ ձեռքերում է, հայրիկ։ Եվ շուտով մենք կգրկախառնվենք այստեղ՝ Վենեսուելայում», – ասել է նա։

Մադուրո կրտսերը նաև նշել է, որ իր հոր առևանգումը դարձել է վտանգավոր նախադեպ, որը սպառնալիք է ներկայացնում բոլոր ինքնիշխան երկրների համար։

Leave a Comment