Փարիզում ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպումից հետո Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել համակարգել լարվածության թուլացումը և փոխանակել հետախուզական տվյալներ, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Երկու կողմերը որոշել են ստեղծել փոխգործակցության համատեղ մեխանիզմ՝ հատուկ կապի խցիկ՝ ԱՄՆ հսկողության ներքո հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական լարվածության թուլացման, դիվանագիտական և առևտրային փոխգործակցությունների անհապաղ և շարունակական համակարգումն ապահովելու համար»,-այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Միացյալ Նահանգները ողջունում է Փարիզում կայացած հանդիպումից հետո ձեռնարկված դրական քայլերը, հայտարարել է Պետդեպարտամենտը։