Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը

«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը, գրում է ermenihaber-ը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»։ Էրդողանը նաև շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա … Read more

Մելոնին հաստատել է, որ Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հաստատել է, որ Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին տրված անվտանգության երաշխիքների շրջանակներում, ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։ Երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ  «կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը … Read more

Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հարմար պայմաններ չկան․ Արաղչի

Այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Դա պայմանավորված է Ամերիկայի կողմից վարվող քաղաքականությամբ։ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխադարձ շահերի և հարգանքի վրա հիմնված երկխոսության։ Սակայն ԱՄՆ կառավարությունը նման մոտեցում չունի»,- նշել … Read more

Մեր տարածաշրջանի առջև ծառանում են լուրջ սպառնալիքներ․ Էրդողան

Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի և մեր տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությունն արել է խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Հորիզոնում ի հայտ է գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր և շատ ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհն աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ … Read more

ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է Իրանի դեմ գործողությունների․ The Week

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները զանգվածաբար թռչում են դեպի Եվրոպայի բազաներ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ թիրախը կարող է լինել Իրանը։ The Week-ի տվյալներով՝ վերջին օրերին Եվրոպայի բազաներում ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների զանգվածային տեղակայումը ենթադրություններ է առաջացրել, որ այս թռիչքները կարող են կապված լինել Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ։ Հաղորդվել է, որ կարճ ժամանակահատվածում դիտարկվել է մոտ 10 C-17A … Read more

Լուկաշենկոն ասել է, թե ինչ է խնդրել Աստծուց

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծխականներին պատմել է, թե ինչպես է Աստված լսել իր աղոթքը՝ պարգևելով ցրտաշունչ և ձյունառատ ձմեռ․ գրում է ria.ru-ն։ Սուրբ Ծննդյան օրը Բելառուսի առաջնորդն այցելել է Մինսկի շրջանի Օկոլիցա գյուղում գտնվող Սբ Աստվածածնի եկեղեցի։ «Մենք այնպես էինք ուզում, և ես էլ այդ թվում Աստծուն աղոթեցի ցուրտ և ձնառատ ձմեռ պարգևելու համար։ Այդպես … Read more

Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռուբիոն բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ դռների հետևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր … Read more

Համաշխարհային տնտեսությունը ներքաշվում է թանկարժեք մետաղների շուրջ նոր պայքարի մեջ․ Էրդողան

Ակնհայտ է դառնում, որ համաշխարհային տնտեսությունը ներքաշվում է թանկարժեք մետաղների շուրջ նոր պայքարի մեջ, որը, հավանաբար, չափազանց ցավոտ է լինելու․ այս մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Կարծես վերահսկողության և բաժանման համար նոր մրցակցություն է ի հայտ գալիս, որը պայմանավորված է էներգետիկ ռեսուրսների ապահովման և առևտրային ուղիների վրա … Read more

Բրիջիթ Բարդոյի ամուսինը հայտնել է դերասանուհու մահվան պատճառը

Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիթ Բարդոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել, հայտարարել է նրա ամուսինը՝ Բեռնար դ’Օրմալը։Բարդոն մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 91 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Տրոպե հանգստավայրի ռազմածովային գերեզմանատանը։ «Նա քաղցկեղի 2 վիրահատություն է անցել», – ասել է Դ’Օրմալը Paris Match ամսագրին։

Սիրիական բանակը Հալեպի 2 թաղամասերի բնակիչներին կոչ է արել մինչև 15։00-ն հեռանալ տներից

Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է, որ Հալեպում քրդական ուժերի բոլոր դիրքերն իրենց օրինական թիրախներն են։ Առավոտից Հալեպում զգուշավոր հանդարտություն է, մերթ ընդ մերթ հրաձգության ձայներ են լսվում․ տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։ «Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում քրդական զինվորական բոլոր դիրքերը մեր օրինական թիրախներն են՝ Հալեպի թաղամասերը վտանգի ենթարկելու և քաղաքացիների սպանության … Read more