ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների … Read more

Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Իրանում ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Իրանում բողոքի ցույցեր անցկացնողներին։ «Օգնությունը ճանապարհին է»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի։

2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար

13 Հունվարի, 2026 Աշխարհի խոշորագույն վերաապահովագրական ընկերության՝ Munich Re-ի տեսության համաձայն՝ 2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար, ինչը մոտ 40%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (368 միլիարդ դոլար՝ հաշվի առնելով գնաճը)։ Ապահովագրված վնասի ծավալը կազմել է շուրջ 108 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 147 միլիարդ դոլարի դիմաց։ Այսպիսով, ընդհանուր … Read more

Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն․Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ․ գրում է Euronews-ը։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը լրագրողներին ասել է, որ ինքը և իր գրենլանդացի գործընկեր Վիվիան Մոտցֆելդտը Ռուբիոյի հետ հանդիպում են խնդրել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն ուժեղացրել է արկտիկական … Read more

Սիրիան Հալեպի արևելյան մասը հայտարարել է փակ ռազմական գոտի

Հալեպի արևելյան հատվածը՝ Դեյր Հաֆեր քաղաքի մոտակայքում, հայտարարվել է փակ ռազմական գոտի՝ այնտեղ քրդական զինված խմբավորումների կուտակման պատճառով։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, նշվում է Սիրիայի բանակի օպերատիվ շտաբի հայտարարությունում։ Սիրիական բանակի հրամանատարությունը կոչ է արել նշված գոտում գտնվող բոլոր զինված ստորաբաժանումներին նահանջել Եփրատից արևելք։ «Սիրիական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու, որ զինված խմբավորումներն … Read more

Անդրեա Բոչելլի, Մրայա Քերի․ Ձմեռային oլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին հանդես կգա 2026 թվականի Ձմեռային oլիմպիական խաղերի բացման արարողությանը․ գրում է Euronews-ը։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի San Siro մարզադաշտում։ Բոչելլիից բացի՝ բացման արարողությանը ելույթ կունենա նաև փոփ երաժշտության դիվա Մրայա Քերին։ Արարողության ընթացքում նաև հարգանքի տուրք կմատուցվի իտալական նորաձևության արքա Ջորջիո Արմանիին։ Իտալիայի հավաքականի օլիմպիական համազգեստը ստեղծել էր Արմանին։ … Read more

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով մոտ 2000 մարդ է զոհվել․ իրանցի պաշտոնյա

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։ Reuters-ի հետ զրույցում պաշտոնյան ասել է, որ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են ահաբեկիչներ:  Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել էր հարյուրավոր սպանվածների անուններ և հայտարարել, … Read more

Թրամփը Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիային․ Սպիտակ տունը ծաղրել է Եվրոպային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Եվրոպային՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիայի քարտեզին․ գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Սպիտակ տան Instagram-ի պաշտոնական էջը երկուշաբթի երեկոյան հրապարակել է խմբագրված լուսանկարը։ Նկարին զուգահեռ հրապարակման մեջ ասվում է․ «Իրավիճակի մոնիթորինգ»։ Հրապարակումն արվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, … Read more

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը Հայաստանի ու Թուրքիայի սահմաններով

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ Իրանում բողոքի ցույցերը սրվում են և կարող են վերածվել բռնությունների, որոնք էլ իրենց հերթին կհանգեցնեն ձերբակալությունների և վիրավորների: «Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումները: Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետային ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են … Read more

Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին․ գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից

ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից ի վեր մահացել է 9 նորածին․ գրում է РИА Новости-ն։ Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ ծննդատանը տեղի ունեցած ողբերգության պատճառը «բոլոր նշաններով» բակտերիալ վարակն է եղել։ Չորս երեխա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցը փակ է հետաքննության ընթացքում: Հաղորդվում է, որ ծննդատան գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ … Read more