Ռուս-ուկրաինական բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով
Ռուս-ուկրաինական բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն փակ ռեժիմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի կունենան փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում, առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ տարածքային հարցը: Նշենք, որ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին: