ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Ադրբեջան

10 Փետրվարի, 2026 ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ

10 Փետրվարի, 2026 Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 9-ին Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հռոմի Պապը նշել է, որ Սուրբ Աթոռի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների խորացումը, որը նպաստում է միջկրոնական կապերի զարգացմանը, արժանի է բարձր գնահատականի:

Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի

10 Փետրվարի, 2026 Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2108 դատապարտյալի, հայտնել են իրանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին Շաբան ամսվա և Իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ Խամենեին ուղղված նամակում խնդրել է ներում շնորհել կամ մեղմացնել դատապարտյալների պատիժները։ Հիշեցնենք, որ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել … Read more

Առանց ԱՄՆ-ի հետ նախնական խորհրդակցելու՝ Իսրայելը չի հարվածի Իրանին. Էսմայիլ Բաղայի

10 Փետրվարի, 2026 Առանց ԱՄՆ-ի հետ նախնական խորհրդակցելու Իրանին հարված հասցնելու հավանականություն Իսրայելի կողմից չկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ Իսրայելի կողմից ձեռնարկված միջոցառումները միշտ իրականացվում են Միացյալ Նահանգների համաձայնությամբ և համագործակցությամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ … Read more

Հարավային Կովկասը կարևոր է Իրանի համար․ Իրանի ԱԳՆ

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է Իրանի համար․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցի և անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների կարևորությունը։ «Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք այնտեղի խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղության և կայունության մի ձև։ Այս … Read more

Նեթանյահուն Թրամփի հետ կքննարկի Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ «Իսրայելի սկզբունքները»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ գրում է The Times of Israel-ը։ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։ «Մենք կքննարկենք մի շարք հարցեր, այդ … Read more

Կոպիրկինը վստահություն է հայտնել հայ և ռուս ժողովուրդների միջև սերտ և ամուր հարաբերությունների պահպանման հարցում

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների միջև սերտ և ամուր հարաբերությունների պահպանման հարցում։ Երևանում Դիվանագետի օրվա պատվին Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողության ժամանակ Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտությունը բազմաթիվ տարրերից մեկն է, որը կապում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Դիվանագետը հայտնել է, որ փետրվարի 10-ին, ավանդույթի համաձայն, ծաղիկներ … Read more

Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը որևէ սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը որևէ սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայի տարածաշրջանում՝ հակառակ ԱՄՆ պնդումների։ Հունվարի 4-ին Վենեսուելայի դեմ գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներին  Գրենլանդիան պետք է, քանի որ դանիական կղզին, ենթադրաբար, շրջապատված է չինական և ռուսական նավերով: Նա ենթադրեց, որ եթե Միացյալ Նահանգները չստանա դանիական … Read more

Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային զենքի չտարածման ռեժիմի մասին. Պեսկով

10 Փետրվարի, 2026 Թուրքիայի կողմից միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է միջուկային սպառազինության չտարածման ռեժիմի մասին՝ այն անվանելով միջուկային անվտանգության անկյունաքար։ Հայտնում է Ռիա Նովոստին։ «Գոյություն ունի չտարածման ռեժիմ, և, իհարկե, դա միջուկային անվտանգության անկյունաքարն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։ Ավելի … Read more

Կոբախիձեն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելուց հետո Եվրամիությունը կվերականգնի նաև Վրաստանի հետ ուղիղ երկխոսությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելի կողմից երկակի ստանդարտների ևս մեկ դրսևորում է անվանել Եվրամիության փորձերը՝ Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու՝ միաժամանակ անտեսելով Վրաստանի հետ երկխոսությունը։ «Եվրոպական բյուրոկրատիան սկսել է խոսել Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն Վրաստանի հետ երկխոսությունը, որը Բրյուսելը դադարեցրել էր Թբիլիսիի ենթադրաբար ռուսամետ կառավարության պատճառով, դեռևս չի վերականգնվել: Սա երկակի ստանդարտ … Read more