Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի

10 Փետրվարի, 2026

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2108 դատապարտյալի, հայտնել են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին Շաբան ամսվա և Իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ Խամենեին ուղղված նամակում խնդրել է ներում շնորհել կամ մեղմացնել դատապարտյալների պատիժները։

Հիշեցնենք, որ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվածները չեն ներառվի համաներվածների ցուցակում։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի։

Leave a Comment