Al-Ikhbaria․ Դամասկոսի մերձակայքում միկրոավտոբուսի պայթյունից առնվազն յոթ մարդ է վիրավորվել
Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջամարանի արվարձանում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է վիրավորվել։ Այդ մասին Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքին։ Գերատեսչության տվյալներով՝ այս պահին վիրավորների թիվը հասել է յոթի։ Բժիշկների խոսքով՝ իրականացվում է զոհվածների աճյունների դատաբժշկական փորձաքննություն, սակայն հնարավոր զոհերի թիվը դեռևս չի հաղորդվում։ Հիվանդանոցներն ու շտապօգնության բաժանմունքները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ … Read more