Al-Ikhbaria․ Դամասկոսի մերձակայքում միկրոավտոբուսի պայթյունից առնվազն յոթ մարդ է վիրավորվել

Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջամարանի արվարձանում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է վիրավորվել։ Այդ մասին Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքին։

Գերատեսչության տվյալներով՝ այս պահին վիրավորների թիվը հասել է յոթի։ Բժիշկների խոսքով՝ իրականացվում է զոհվածների աճյունների դատաբժշկական փորձաքննություն, սակայն հնարավոր զոհերի թիվը դեռևս չի հաղորդվում։

Հիվանդանոցներն ու շտապօգնության բաժանմունքները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսում գործի է դրվել պայթուցիկ սարք։

Leave a Comment