Լիբանանն ու Իսրայելը Հռոմում սկսել են բանակցությունների նոր փուլը
Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Հռոմում սկսել են երկրների միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու շրջանակային համաձայնագրի շուրջ ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները։ Կողմերը հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի տարածքից, ինչպես նաև որոշ գոտիներում գտնվող «Հեզբոլլահի» ստորաբաժանումների զինաթափում լիբանանյան ուժերի կողմից։ … Read more