Ռուբիոն և ալ-Սուդանին քննարկել են Իրաքի բանտերում ԴԱԻՇ-ի զինյալների պահման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին հունվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետության տարածքում գտնվող բանտերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների պահմանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթի գրավոր հայտարարությունում։ Փաստաթղթում նշվում է, որ «պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունը և … Read more

Թեհրանում ԱՄՆ զինվորներին խորհուրդ են տվել հրաժեշտ տալ ընտանիքներին

ԱՄՆ զինվորները պետք է հասցնեն հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին, եթե նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումներին հետևելով՝ հերթական ագրեսիան իրականացնեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Հուսով եմ, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, սխալ թույլ տա՝ հետևելով իր անհավասարակշիռ նախագահի սխալ հաշվարկներին, ապա տարածաշրջանում գտնվող նրա զինվորներն արդեն հասցրած կլինեն … Read more

Axios․ Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը հունվարի 26-ին կայցելի Իսրայել

Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը (Բուլղարիա) նախատեսում է հունվարի 26-ին այցելել Իսրայել և երկրի ղեկավարության հետ բանակցություններ վարել պաղեստինյան անկլավի և Եգիպտոսի միջև սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի բացման շուրջ։ Այդ մասին, հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, հայտնել է Axios-ի թղթակից Բարակ Ռավիդը։ Աղբյուրների տվյալներով՝ անցակետի բացման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել արդեն … Read more

Լուկաշենկոն հույս ունի հանդիպել Մոդիի հետ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ 2026 թվականին կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին նշված է Բելառուսի ղեկավարի շնորհավորական ուղերձում՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության օրվան։ Լուկաշենկոյի խոսքով՝ Հնդկաստանը, որպես ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիր, նպաստում է բազմակողմանի և արդար աշխարհի ամրապնդմանը։ «Բելառուսը հպարտանում է Հնդկաստանի հետ վաղեմի բարեկամական հարաբերություններով։ Վստահ … Read more

Naharnet. Իսրայելի ինքնաթիռները ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Լիբանանի հարավային շրջանները ենթարկվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների զանգվածային հարձակումների․ ցամաքային թիրախների ուղղությամբ հասցվել է առնվազն 23 ավիահարված։ Այդ մասին հայտնել է Naharnet լրատվական պորտալը։ Դրա տվյալներով՝ ավիահարվածները իրականացվել են Ջաբբուրի լեռնային տարածքում և Վադի-Բարգուզի կիրճում, որտեղ արձանագրվել էին շիա «Հեզբոլլահ» զինված խմբավորման կողմից սեփական ռազմական ենթակառուցվածքի վերականգնման փորձեր։ Ավիահարվածների մասին տեղեկություններ են ստացվել … Read more

CNN. ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել ուժեղ սառնամանիքների հետևանքով

ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել ուժեղ սառնամանիքների ֆոնին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել այս ձմռան ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանների պատճառով»,-նշվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։ CNN-ը հավաքագրել է մի շարք նահանգների իշխանությունների հայտարարությունները՝ եղանակային ծայրահեղ պայմանների հետևանքով գրանցված զոհերի վերաբերյալ։ Մասնավորապես, Տեխաս նահանգի Օսթինի քաղաքապետ Քըրք Ուոթսոնը հայտնել է փոթորկի հետևանքով … Read more

Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվում է տարածքային զիջումներից

Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ չի գնա տարածքային զիջումների՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Համապատասխան հայտարարությունն նա արել է Վիլնյուսում Լեհաստանի և Լիտվայի նախագահներ Կարոլ Նավրոցկու և Գիտանաս Նաուսեդայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ քննարկման առարկա չէ։ Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Այո՛, սա երկու տարբեր սկզբունքային դիրքորոշումներ են՝ … Read more

Կանադան ինքնաոչնչանում է՝ համագործակցելով Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Կանադան ինքնաոչնչանում է՝ համագործակցելով Չինաստանի հետ։ «Կանադան համակարգված կերպով ոչնչացնում է ինքն իրեն։ Չինաստանի հետ գործարքը նրանց համար աղետ է», – գրել է Թրամփը Truth Social- ում։ Թրամփը հայտարարել է՝ Պեկինի հետ կնքված գործարքը կլինի պատմության մեջ վատագույններից մեկը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Կանադան գործարք … Read more

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի վերջին գերու մարմնի կոորդինատները

ՀԱՄԱՍ-ը միջնորդների միջոցով իսրայելական կողմին է փոխանցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված վերջին պատանդի մարմնի կոորդինատները, ասվում է շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամի բրիգադների» հայտարարության մեջ։ «Զինվոր Ռանա Գվիլիի մարմնի վերաբերյալ մենք հաստատում ենք, որ միջնորդներին տեղեկացրել ենք նրա գտնվելու վայրի վերաբերյալ մեր ունեցած բոլոր մանրամասները և տեղեկատվությունտ», – հայտարարության մեջ մեջբերվում է «Ալ-Քասամի» խոսնակ Աբու … Read more

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 14 000 չվերթ

Շաբաթ և կիրակի օրերին ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 14 100 չվերթ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Այս չվերթներից 10,000-ը նախատեսված էին կիրակի օրը։ Անբարենպաստ եղանակը ազդում է ԱՄՆ հարավային և արևելյան տասնյակ նահանգների վրա: Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ փոթորկի պատճառով ավելի քան 670 000 բաժանորդ արդեն զրկվել է էլեկտրաէներգիայից: Կիրակի օրը փոթորիկը … Read more