ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Կանադան ինքնաոչնչանում է՝ համագործակցելով Չինաստանի հետ։
«Կանադան համակարգված կերպով ոչնչացնում է ինքն իրեն։ Չինաստանի հետ գործարքը նրանց համար աղետ է», – գրել է Թրամփը Truth Social- ում։
Թրամփը հայտարարել է՝ Պեկինի հետ կնքված գործարքը կլինի պատմության մեջ վատագույններից մեկը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ ներմուծվող բոլոր կանադական ապրանքները անմիջապես կենթարկվեն 100% մաքսատուրքերի։