ՀՀ ԿԲ–ն բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության մասով․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի/ԱՌԿԱ/  Կենտրոնական բանկը բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության, հատկապես շուկայի թվայնացման և թափանցիկության մասով, կարծում է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Հայաստանում կապիտալի շուկան բարելավելու համար ես կարող էի կարգավորող մարմնին խորհուրդ տալ խթանել ընկերությունների մուտքը IPO», – ասել  է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Բացի այդ, Հովակիմյանի խոսքով, արժե աշխատել ընկերությունների ցուցակման կարգավորիչ բազայի և նոր գործիքների թույլատրման վրա։

«Այս ընթացակարգերը պետք է ավելի թվայնացված և պարզ դառնան, որպեսզի բարձրացնեն այս պրոդուկտի գրավչությունը ընկերությունների համար։ Էապես կօգնի նաև թվային ակտիվների զարգացումն ու կարգավորումը», – ասել է նա։

Freedom Broker Armenia–ի տնօրենի կարծիքով, հիմնականը, որով պետք է զբաղվի և զբաղվում է ԿԲ-ն, ինչպես ֆինանսական ընկերությունները, բորսան, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումն է, կրթական պրոդուկտների և հարթակների ներդրումը։

«Մոտակա 3-5 տարվա հեռանկարում ես տեսնում եմ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման անհրաժեշտություն հենց ֆինանսական գրագիտության ուղղությամբ։ Այս դիրքերը պետք է ուժեղացվեն», – ընդգծել է Հովակիմյանը։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Leave a Comment