«Նախկինները չեն հեռացել գնացքի նման՝ անվերադարձ՝ չուկ-չաք-չարաք-չակի հնչյունների ներքո»․ կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում

Ասում եք՝ որ գյուղ գնում եք, մարդիկ պահանջում են երեք նախագահներին նստեցնել, ինձնից էլ պահանջում են, թե ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն իրականացնելը պարտադիր եւ պարբերաբար դարձնելու համար․ այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա պատասխանում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության … Read more

Արծվիկ Մինասյանը գլխավոր դատախազին կոչ արեց իրավական գնահատական տալ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում կոչ արեց գլխավոր դատախազին ստուգել և իրավական գնահատական տալ ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի աղմկոտ հայտարարություններին՝ կապված հայ ժողովրդի համար Ստալինգրադի ճակատամարտի նշանակության հետ։ Մինասյանը ռազմական գործչի խոսքերը որակում է որպես պատմության խեղաթյուրում և նացիստական Գերմանիային արդարացնելու փորձ: Մանրամասն՝ տեսանյութում:

«Դուք շարունակում եք մնալ քաղաքական իշխանության ենթակա անձ»․ Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին

«Այն անգործությունը, որը դրսևորում է դատախազությունը քաղաքական նրբերանգ պարունակող գործերում, այդ անգործությունը փաստում է այն բանի մասին, որ Դուք շարունակում եք մնալ քաղաքական իշխանության ենթակա անձ, սպասարկել օրվա քաղաքական իշխանության իրավունքները, դրանց պաշտպանությունը, բայց ոչ երբեք մարդու իրավունքը»,-խորհրդարանում Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ … Read more

«Պարեկը Վոլվոյի միջից ո՞նց է հայտնաբերելու գրպանահատությունը ավտոբուսում»․ Թադևոս Ավետիսյանը՝ Աննա Վարդապետյանին

«Ինձ տեսնող համաքաղաքացիներն առաջինն ասում են՝ եղբայր, գողանում են մեր եղածը տնից, ավտոյից մեր գրպանից, գողանում են»,-խորհրդարանում Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Դիմելով Աննա Վարդապետյանին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց․ «Տիկի′ն դատախազ, Դուք ունեք բարձր պաշտպանվածություն, գրպանահատը Ձեզ չի հասնի, Ձեր մեքենայից էլ գողություն չեն անի, … Read more

Այսօր Հայաստանում քաղաքացին չի կարող իրացնել օրենքով իրեն ամրագրված իրավունքները․ Լիլիթ Գալստյան

Այս դահլիճում՝ խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում, ուր  երեկ երկրի վարչապետն ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ, հանրային վտանգավորության  վարք է դրսևորում՝ այն համեմելով «համբալ» խոսույթով, նաև  քաղաքական ընդդիմադիրների հասցեին ապառնալիք հնչեցնում, թե կլցնի ԱԱԾ պադվալներն ու վրան էլ ձեռքով վիզ կտրելու  շարժում է անում, դժվար է խոսել իրավական երկրից ու օրենքի գերակայությունից:  Այս մասին այսօր՝ մայիսի … Read more

«Ի՞նչ պետք է ասեի Վազգեն Սարգսյանի գերեզմանին նստելուց, խունկ վառելուց․․․հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։ Որևէ բառ հոկտեմբերի 27-ի մասին չասացիք»․ Քոչարյանը՝ Վարդապետյանին

«Այսօր Երկրապահի օրն է։ Ըստ ավանդույթի՝ ես պետք է լինեի Եռաբլուրում՝ իմ ընկերների հետ։ Չեմ գնացել, որ տիկին դատախազի զեկույցը լսեմ, և լսեմ՝ ի՞նչ կա հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված»,-խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը մտահոգություն հայտնեց, … Read more

Սիմոնյանի ընկերոջ ՍՊԸ-ից գնվել է ոսկե թզբեհ, պետբյուջեից վճարվել է 2 մլն 200 հազար դրամ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցրեց մի շարք կոռուպցիոն դեպքեր, որոնց մասով Դատախազության կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ չկա։ Ի թիվս բազմաթիվ փաստերի՝ Թագուհի Թովմասյանը հորդորեց դատախազությանը ուսումնասիրել ԱԺ-ի կողմից կատարված մի շարք գնումներ։ «Շատ հետաքրքիր մի դրվագի հանդիպեցի, «47 դիզայն» ՍՊԸ-ն, որի տնօրենը Ալեն Սիմոնյանի ընկերն է ԱԺ-ին … Read more

ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք․ չեմ բացառում քրեական հետապնդման հեռանկարը․ դատախազ

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Վարդապետյանին խնդրեց լուսաբանել, թե ինչ է կատարվում ԱՆԻՖ-ի գործով, քանի որ դա,ըստ իրեն՝ քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս։ Աննա Վարդապետյանը հայտնեց՝ ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում․ «Առաջիկայում նաև քրեական հետապնդման հնարավորությունը չենք բացառում։ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ … Read more