ԱՄՆ ներգաղթի ծառայողները կիսամերկ տղամարդուն քարշ են տվել ձյան մեջ

Մինեսոտայի մի բնակիչ երկուշաբթի Reuters-ին ասել է, որ վախ, ամոթ և հուսահատություն է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) զինված աշխատակիցները կոտրել են իր տան դուռը, ձեռնաշղթաներ հագցրել և անդրավարտիքով ու Crocs կոշիկներով քարշ տվել ձյան մեջ։  Հիսունվեցամյա Չոնգ Լի Տհաոյին, որը ծնունդով Լաոսից է, սակայն ունի ԱՄՆ քաղաքացիություն, ծառայության … Read more

Դանիան կպատերազմի ԱՄՆ-ի դեմ, եթե Թրամփը փորձի գրավել Գրենլանդիան

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս  փորձի գրավել Գրենլանդիան։ CNN-ի լրագրողը հարցրել է Յարլովին, թե որքանով է Դանիան պատրաստ դիմադրել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գրավելու փորձերին։ «Մենք, իհարկե, կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկացի զինվորները ներխուժեն, պատերազմ կլինի»,- CNN-ին ասել է Յարլովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Նրա խոսքով՝  … Read more

Մեր հաստատուն սերն ենք հայտնում Գարեգին Բ կաթողիկոսին․ Երուսաղեմի հայոց պատրիարք

Աղոթենք բոլորս, որ գալիքը չվարակվի անցյալի մեղքերով, անցյալի խարխափումներով, որ արմատախիլ լինեն բոլոր տեսակի չարիքների արմատները, որոնք թունավորում են մարդկանց հոգիներն ու միջազգային հարաբերությունները․ ասված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Սուրբ Ծննդյան առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է այսօր։ «Մեր օրերում չարիքներն են ազգամիջյան ատելությունները, անարդարությունները, ազգայնական եսամոլությունը, ցեղապաշտական խտրականությունը, անսանձ սպառազինություններն ու … Read more

Թրամփը սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել․ հաղորդում է Bloomberg-ը։ Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան տեղեկացրել են, որ Մակրոնը կարող է մերժել Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը։ «Դե, ոչ ոքի պետք չէ նա, քանի որ նա շուտով … Read more

ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին՝ Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով․ The i Paper

ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվում են հետախուզական տվյալներով կիսվել ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի դեմ նախագահ Թրամփի հայտարարությունների պատճառով․  գրել է բրիտանական The i Paper թերթը՝ հղում անելով աղբյուրներին, ըստ որոնց՝ դաշինքի ներկայացուցիչներն այլևս բացահայտ չեն շփվում իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Սա պայմանավորված է այն մտավախություններով, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել դանիական կիսաինքնավար տարածքը ռազմականորեն գրավելու … Read more

Թրամփը խուսափում է Դավոսում Զելենսկիի հետ հանդիպումից․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափում է Դավոսի ֆորումի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից․ գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման մեջ նշում է, որ Սպիտակ տունը դեռևս չի պլանավորել երկկողմ հանդիպում ամերիկացի առաջնորդի և Զելենսկիի միջև։ «Ըստ հանրապետական ​​արտաքին քաղաքականության փորձագետի, որը ցանկացել է անանուն մնալ, Զելենսկին ցանկանում է անձնական հանդիպում, և այն անցկացնելու դժկամությունը … Read more

Այլևս պարտավորված չեմ մտածել խաղաղության մասին, քանի որ ինձ ինձ չեք շնորհել Նոբելյան մրցանակը․ Թրամփը՝ Նորվեգիայի վարչապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս պարտավորված չի զգում մտածել աշխարհում խաղաղության մասին, քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության նոբելյան մրցանակ․ ասված է Սպիտակ տան ղեկավարի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ուղղված նամակում։ «Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է չշնորհել ինձ Խաղաղության նոբելյան մրցանակը ութից ավելի պատերազմներ կանխելու համար ես այլևս պարտավորված … Read more

Մահացել է Վալենտինո Գարավանին – ABCMEDIA

93 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ, Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին․ գրում է Corriere della Sera-ն։ Հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունվարի 23-ին, Հռոմում։

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են TRIPP-ին և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, իրադրությունը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է նաև TRIPP-ի նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Գազայում թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։ «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։