Եվրոպայում ամենամեծ չինական դեսպանատունը՝ Լոնդոնում

Լոնդոնում կկառուցվի Եվրոպայում ամենամեծ չինական դեսպանատունը․ գրում է Reuters գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին՝ հույս ունենալով բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ՝ չնայած բրիտանացի և ամերիկացի քաղաքական գործիչների նախազգուշացումներին, որ այն կարող է օգտագործվել որպես լրտեսության բազա։ Լոնդոնի աշտարակի մոտ գտնվող երկդարյա Թագավորական դրամահատարանի տեղում նոր դեսպանատուն կառուցելու Պեկինի ծրագրերը երեք տարի շարունակ կասեցվում … Read more

Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի ՀՀ-ին «վաստակել» 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը․ Լավրով

Մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ «Ես բազմիցս քննարկել եմ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հարաբերությունների փոխկապակացվածությունը։ Ես դա քննարկել եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Երևան կատարած այցի ժամանակ։ Սակայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի … Read more

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և … Read more

Մեծ Բրիտանիայի կողմից Չագոս կղզիների ինքնիշխանության հանձնումը մեծ հիմարություն է․ Թրամփը բացահայտել է Գրենլանդիան նվաճելու պատճառներից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի կողմից Չագոս կղզիների ինքնիշխանությունը Մավրիկիոսի Հանրապետությանը հանձնելու ծրագիրն անվանել է «մեծ հիմարություն»․ գրում է BBC-ն։ Թրամփի խոսքով՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն սահմանելու ցանկության պատճառներից մեկը Մեծ Բրիտանիայի և Մավրիկիոսի միջև գործարքն է, որի համաձայն Միացյալ Թագավորությունը տարածք կվարձակալի կղզում և այնտեղ կունենա ռազմաբազա՝ միաժամանակ հանձնելով կղզու ինքնիշխանությունը։ «Ցնցող կերպով … Read more

ԱՄՆ դրոշը՝ Գրենլանդիայի վրա․ Թրամփը նոր նկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ նա Գրենլանդիայում ԱՄՆ դրոշն է բարձրացնում․ գրում է Euronews-ը։ Նկարին կից գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում համաձայնել է Գրենլանդիայի թեմայով «Դավոսում տարբեր կողմերի հանդիպմանը»։ Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում արտահերթ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն իրենց հետագա … Read more

«Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար․ Սարգիս Խանդանյան

«Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի կիրառումն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, ասում, որ որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև․ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ որոշ առումով այդ խոսույթը մեղմվել … Read more

Տրանսատլանտյան լարվածությունը եռում է․ Թրամփը սպառնում է Գրենլանդիային, իսկ ԵՄ-ը ցնցված է․ ամփոփում

Բոլորի հայացքները ուղղված են դեպի Դավոս, որտեղ այսօր գլխավոր բեմում ելույթ կունենա ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Սա այն դեպքում՝ երբ առևտրային պատերազմի շուրջ Տրանսատլանտյան լարվածությունը եռում է, և եվրոպական արդյունաբերությունը դժգոհում է Գրենլանդիան հանձնելու «անհեթեթ պահանջներից»: Միևնույն ժամանակ՝ նախագահ Թրամփը Գրենլանդիան միացնելու իր սպառնալիքը կապել է այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը չհաղթելու … Read more

Թրամփի նախագահության առաջին տարին՝ ըստ Foreign Affairs-ի

Աշխարհը, որը Թրամփը ստեղծում է, այն անարխիան չէ, որի մասին գրում են ժամանակակից ռեալիստները, որտեղ պետությունները պետք է խոհեմ ընտրություններ կատարեն այն մասին, թե երբ և որտեղ գործեն, ում հետ և ում դեմ դաշնակցեն, և ինչպես և որքանով իրենց կամքը պարտադրեն ուրիշներին. գրել է Foreign Affairs -ը:  Այդ աշխարհում կարգուկանոնը մնում է հնարավոր: Ի տարբերություն … Read more

Պատերազմի հավանականությունը նվազել է, բայց «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը դարձել է խնդրահարույց․ հատվածներ՝ արտաքին հետախուզական ծառայության զեկույցից

Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականին ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-ադրբեջանական, այդպես էլ տարածաշրջանում ստեղծված այլ հակամարտությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։ Զեկույցում, սակայն, կան իրար հակասող մի շարք կետեր։ Մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին անդարդառնալիս նշված է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձաւթյան արդյունքներով 2026 թվականին ռազմական … Read more

Եթե Փաշինյանը լիներ հայկական շահի սպասարկու, կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել «քավորությունը»․ ադրբեջանագետ

Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը. գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանության օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների … Read more