Ի՞նչ կնշանակեր Իրանի ռեժիմի փլուզումը Հայաստանի և Ադրբեջանի համար. OC Media

Նույնիսկ եթե բողոքի ներկայիս ալիքը չկարողանա տապալել Թեհրանի երկարատև ռեժիմը, վերջին շաբաթներն ընդգծեցին Իրանի Իսլամական Հանրապետության խոցելիությունը: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի հյուսիսարևմտյան շեմին, իսլամական հանրապետության անկումը կարող է դրամատիկ փոփոխություններ առաջացնել Կովկասում. գրում է OC Media-ն: Այաթոլլահի ռեժիմի ճգնաժամը կարող է լուրջ ժողովրդագրական հետևանքներ ունենալ Կովկասի համար: Մոտ տեղակայման և էթնիկ … Read more

Համաշխարհային ավիացիան այժմ հույսը դնում է Կովկասով անցնող և պատերազմական գոտիների միջև գտնվող 85 մղոնանոց միջանցքի վրա․ The Telegraph

Եվրոպայից Հեռավոր Արևելք թռչող ավիաընկերությունները կախված են Կովկասի վրայով անցնող 85 մղոնանոց անկայուն օդային միջանցքից, որը, ըստ օդային երթևեկությունը կառավարող մարմնի, վտանգված է «հակաավիացիոն զենքի հնարավոր կիրառման և հնարավոր ռազմական գործողությունների» պատճառով. գրում է The Telegraph-ը։ Ինչպես նշվում է, 2022 թվականից ի վեր Ռուսաստանի օդային տարածքը փակ է արևմտյան ավիաընկերությունների համար, և շատ օպերատորների խորհուրդ … Read more

Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ ուզում ենք․ Թրամփը ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրով մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ ապագա համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն լիակատար և մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային․ գրում է Reuters գործակալությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, նշել է, որ դաշնակիցները պետք է ուժեղացնեն իրենց հանձնառությունն Արկտիկայի անվտանգությունը Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանելու հարցում։ Շրջանակային համաձայնագրի մասին լուրը տարածվեց այն ժամանակ, երբ Թրամփը … Read more

ԱՄՆ-ն դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ չվճարելով մոտ 260 միլիոն դոլար

Միացյալ Նահանգները դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ ունենալով մոտ 260 միլիոն դոլար պարտք․ հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան մտադիր է քննարկել այս հարցի լուծման իրավական տարբերակները մայիսին։ 2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ երկիրն ԱՀԿ-ից դուրս բերելու մասին։ Թրամփը մեղադրել է կազմակերպությանը Միացյալ Նահանգներից «անարդարացի … Read more

Թրամփը հետ է կանչել Կանադայի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ գրում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը հաջորդում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթին, որտեղ նա բացահայտորեն քննադատել էր հզոր երկրներին, որոնք տնտեսական ինտեգրացիան որպես զենք և մաքսատուրքերը որպես լծակ են օգտագործում։ «Այս նամակով «Խաղաղության խորհուրդը» հետ է … Read more

Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ Իրանի ԱԳ նախարարը՝ Զելենսկիին

Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ «Ի տարբերություն ձեր արտասահմանյան հովանավորությամբ և վարձկաններով լի բանակի, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել, և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»,- ասել է նա։ Հունվարի 22-ին Դավոսում ելույթ ունենալիս Զելենսկին կոչ էր արել արտաքին միջամտության Իրանի … Read more

Համաշխարհային տնտեսական ֆորումի արդյունքները՝ «Խաղաղության խորհուրդը» ստեղծված է, Գրենլանդիայի հարցը՝ լուծված

«Խաղաղության խորհուրդը» ստեղծվել է, և Գրենլանդիայի հարցը գործնականում լուծված է։ Սրանք Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախնական արդյունքներն են․ գրում է «Коммерсантъ»-ը։ Ինչպես նշվում է, Դոնալդ Թրամփը խոստացել է, որ նոր միջազգային կառույցը չի փոխարինի ՄԱԿ-ին: Բացի այդ՝ Շվեյցարիայից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ աշխարհի ամենամեծ կղզին չի անցնի ԱՄՆ վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն կկարողանա հնարավորինս ընդլայնել իր … Read more

Ադրբեջանի և Հայաստանի բնական ռեսուրսներին հասանելիությունն ամրապնդում է ամերիկայի դիրքերը Չինաստանի դեմ․ Forbes

Անցած տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջնահերթություն է տվել դաշնային ծախսերի կրճատմանը, ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդմանը, արտասահմանյան ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանմանը և ԱՄՆ ազգային անվտանգության բարձրացմանը։ Մեկ այլ տարածաշրջան, որտեղ Թրամփը փորձել է բարելավել արտաքին, առևտրային և էներգետիկ հարաբերությունները՝ Չինաստանի դեմ Ամերիկայի դիրքերը ամրապնդելու համար, եղել է Կովկասը․ գրել է Forbes-ը։ Պարբերականը հիշեցրել է … Read more

ԱՄՆ-ն նավատորմ է ուղարկում Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «նավատորմ» է ուղարկում Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի գործի դնել այն․ գրում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, հայտնում են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն USS Abraham Lincoln ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ … Read more

Պուտինի և ԱՄՆ բանագնացի հանդիպումը տևել է 3.5 ժամ. ի՞նչ է հայտնի

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, այն տևել է 3.5 ժամ։ ՌԴ նախագահի օգնական Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը. Մոսկվան և Վաշինգտոնը հայտարարել են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման։ Աբու Դաբիում գտնվող … Read more