Ինչո՞ւ չհետաքննել, չպատժել և չվերլուծել նրանց, ովքեր, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում հրաժարվել ՀՀ ինքնիշխանությունից. Զախարովա

ՀՀ իշխանություններն ավելի լավ կանեն ստուգեն ԵՄ-ի հետ մերձեցման կոչ անողներին, ինչը կարող է հանգեցնել երկրի ինքնիշխանության կորստի, այլ ոչ թե հետապնդեն Ռուսաստանի հետ ավելի ամուր հարաբերությունների կողմնակիցներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում մանրամասն մեկնաբանություն է տվել։ Նախարարը նշել է, որ Գյումրու ղեկավար Վարդան … Read more

Եվրոպան չգիտի՝ ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի իրավիճակի հետ կապված․ Զելենսկի

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չգիտի, թե ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված․ գրում է Strana.ua-ն։ «Անցյալ տարի այստեղ՝ Դավոսում, ես իմ ելույթն ավարտեցի հետևյալ խոսքերով. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել»։ Անցել է մեկ տարի, և ոչինչ չի փոխվել։ … Read more

«Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով. Ալիևը՝ Թրամփին

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին․ հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, Ալիևն ընդգծել է, որ դա արտացոլվում է … Read more

Դանիացիները բոյկոտում են ամերիկյան արտադրանքը

Դանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնակցելու հայտարարությունների․ գրում է Euronews-ը։ Դանիացի գնորդները մասնավորապես օգտագործում են երկու բջջային հավելված՝ ամերիկյան արտադրանքը նույնականացնելու և տեղական այլընտրանքներ առաջարկելու համար։Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին հավելվածները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել։ Դրանցից մեկն այս պահին Դանիայում App Store-ից ամենաշատ ներբեռնված հավելվածն է․ ներբեռնումների … Read more

Գրենլանդիայի հարցը չի վերաբերում Ռուսաստանին. Պուտինի հայտարարությունները՝ կետերով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ և հանդես եկել հայտարարություններով, որոնց առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև. Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղղել «Խաղաղության խորհրդին» ԱՄՆ-ում սառեցված միջոցներից։ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինայում պատերազմի արդյունքում ավերված տարածքները վերականգնելու համար սառեցված ակտիվների օգտագործումը։ Գրենլանդիայի և ԱՄՆ-ի հարցը չի վերաբերում Ռուսաստանին․ Դանիան միշտ … Read more

Ձևավորել ենք Գրենլանդիայի և Արկտիկակայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի հետ համաձայնության է եկել Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ։ Նա նաև չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։ Անդրադառնալով ընթացող բանակցություններին՝ Թրամփը նշել է, որ «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենում՝ այն մասով, որը վերաբերում է Գրենլանդիային։

Զելենսկին և Պուտինն այն փուլում են, որ կարող են համաձայնության գալ․ Թրամփի ելույթն ու հարցուպատասխանը՝ կետերով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի միջազգային ֆորումի շրջանակում և պատասխանել ներկաների հարցերին։ Հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Ես կարգավորեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը։ ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ։ Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծի ՄԱԿ-ը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները։ Կողմերը բավականին մոտ են Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու շուրջ … Read more

Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Ես մի օր զանգ եմ ստացել, և ինձ դրա մասին տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու մասին։ Փաշինյանի ելույթը՝ կետերով․ «Զայեդ» մրցանակի 3 մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը՝ Ալիևը, 3-րդը ակտիվիստ է։ Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա․ Փաշինյանը՝ … Read more

Բրիջիտի՞ մատն է խառը․ Մակրոնի արևային ակնոցը ստվերել է նրա ելույթը Դավոսում

Սոցիալական ցանցերի դարաշրջանում նկարը կարող է հույզեր առաջացնել շատ ավելի արագ, քան խոսքերը։ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում Ֆրանսիայի նախագահի արևային ակնոցով ելույթը բառացիորեն վայրկյանների ընթացքում տարածվեց ամբողջ համացանցում․ գրում է Euronews-ը։ Նրա ելույթի բովանդակությունը երկրորդական նշանակություն ունեցավ շատերի համար, քանի որ մարդիկ մտածում էին. «Ինչո՞ւ է նա արևային ակնոց կրում փակ տարածքում»։ Շատերի մոտ առաջացան … Read more

Ճապոնացին սպանել է իր ղեկավարին պարգևավճարի կրճատման պատճառով

Ղեկավարին սպանելու կասկածանքով Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Մասահիրո Յամանակային։ Կասկածյալը դժգոհ է եղել աշխատավայրում իր նկատմամբ վերաբերմունքից, այդ թվում՝ տարեվերջյան պարգևավճարի կրճատումից․ գրում է MS News-ը։ Յամանական ձերբակալվել է հունվարի 9-ին՝ իր ղեկավար 44-ամյա Ակիհիրո Կավաշիմային նրա իսկ բնակարանում ավելի քան 10 անգամ դանակահարելու մեղադրանքով։ Կավաշիման աուդիո սարքավորումներ արտադրող ընկերության նախագահ էր, իսկ Յամանական … Read more