ԵՄ-ն ցանկանում է ամեն կերպ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում. Զախարովա

ՀՀ-ի հետ Բրյուսելի փոխգործակցության նպատակն է վնաս հասցնել ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը․ այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Եվրամիությունը ցանկանում է ամեն կերպ  վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ:  

Մեծ Բրիտանիան շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ

Պաշտպանությունը Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական հենասյուներից է: Այս մասին X սոցցանցում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար լորդ Վերնոն Քոուքերի հանդիպման և պաշտպանության ոլորտում հետագա հնարավորությունների քննարկման կապակցությամբ: «Մեծ Բրիտանիան ողջունում է տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը և … Read more

Զելենսկին դեռ այն ժամանակ պետք է համաձայնության գար․ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության պայմանները վատթարացել են

Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնության գար դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ ինձ հետ հանդիպեց Վլադիմիր Զելենսկին․  հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով կարգավորման գործընթացը։ «Գիտեք, երբ ես այս գրասենյակում էի, խոսեցի խաղաքարտերի բացակայության մասին։ Ես [Զելենսկիին] ասացի, որ դուք խաղաքարտեր չունեք։ Այ հենց այդ ժամանակ էլ պետք է համաձայնության գային։ Դա շատ ավելի լավ ժամանակ էր … Read more

Ռուսաստանն ամեն դեպքում կազատագրի Դոնբասն ու Նովոռոսիան՝ ռազմական կամ այլ ճանապարհով․ Պուտինի հարցազրույցը՝ կետերով

ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ India Today-ին տված հարցազրույցում։ Պուտինի հարցազրույցի ուշագրավ հատվածները՝ կետերով․ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ ԱՄՆ-ն առաջարկել է իր խաղաղության ծրագրի 28 … Read more

Ես զանգ ստացա և խոսեցի Թրամփի հետ․ Վենեսուելայի առաջնորդը ողջունել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական երկխոսությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում Մադուրոն ասել է, որ զրույցը հարգալից և բարեկամական է եղել։ «Ես զանգ ստացա և խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ՝ բարեկամական»,- նշել է Մադուրոն։ Նա հավելել է, որ զրույցը … Read more

Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերեն՝ «ճեղքելով խավարն ու մառախուղը»․ Սի Ծինփին

Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ցուցաբերեն խոշոր փոփոխությունների պայմաններում, քանի որ աշխարհը կանգնած է խաչմերուկին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպմանը։ «Աշխարհն այժմ ապրում է մեկ դարում չտեսնված զանգվածային փոփոխություններ, և դրանք արագորեն ծավալվում են։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին՝ որոշելով իր հաջորդ ուղին։ … Read more

Վրաստանը չի պատրաստվում զիջումների գնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումը անվանել է «կարմիր գիծ». գրում է «Коммерсантъ»-ը: Նա նաև նշել է, որ նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ տարածքների անկախությունը: «Մեզ համար ամենակարևորը մեր սկզբունքային դիրքորոշումն է և մեր կարմիր գծերին հավատարիմ մնալը. այս … Read more

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու մասին որոշում է կայացվել. Լեհաստանի ԱԳ նախարար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն դաշինքի արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու որոշման մասին. TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Պաշտոնական որոշումների շարքում կցանկանայի նշել գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը այլևս գոյություն չունի», – ասել է Սիկորսկին Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: … Read more

Ադրբեջանում Իրանի դեսպանը վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է Քելալե-Աղբենդ շրջանում Արաքս գետի վրա նոր սահմանային անցակետի մոտալուտ բացման մասին։ Նրա խոսքով՝ այս անցակետը կգործարկվի առաջիկա ամիսներին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայում մշակում են համատեղ նախագիծ, որի նպատակն է պարզեցնել առևտրային ընթացակարգերը և ստեղծել արդյունավետ տարանցիկ ուղի Ադրբեջանով։ Ինչ վերաբերում … Read more

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական պատերազմը և իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը և նշել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում պատերազմն արդար և կայուն խաղաղությամբ ավարտելու համար։ Նրանք նաև նշել են, որ շփումները … Read more