Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։ Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 … Read more

Տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՈւշադրությունՀարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում … Read more

Ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների․ ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Ի գիտություն,մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել հատուկ «արդար» լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, ինչի մասին «արդար» և «օբյեկտիվ» factor. am լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել էր ներկայացնել, շատ հետաքրքիր է, որ 85,8 մլրդ դրամի չափով պասիվների ավելացման մասին չմոռացավ ներկայացնել, բայց … Read more

Առաջիկա հինգ եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն

Netflix-ը 82,7 մլրդ դոլարով գնում է Warner Bros. Discovery-ն, ներառյալ՝ HBO Max-ն ու HBO-ն

Netflix սթրիմինգային ծառայությունը 82,7 միլիարդ դոլարով գնում է Warner Bros. Discovery-ն, ներառյալ՝ HBO Max և HBO կինո և հեռուստաստուդիաները․ այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Netflix-ը նշել է, որ այս գործարքը միավորում է «լավագույն հոսքային ծառայությունն ու Warner Bros.-ի դարավոր ժառանգությունը»։ Warner Bros.-ի սերիալներն ու շոուները, ներառյալ՝ «Մեծ պայթյունի տեսությունը», «Սոպրանոները», «Գահերի խաղը» … Read more

«Եվրատեսիլ 2026»-ի ճգնաժամ. Իսրայելը կմասնակցի մրցույթին՝ դառնալով 4 երկրի չմասնակցելու պատճառ

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները թույլատրել են Իսրայելին մասնակցել 2026 թվականի մրցույթին․ գրում է Euronews-ը։ Հիշեցնենք, որ Իսրայելի մասնակցության հարցը քննարկման առարկա էր դարձել այն բանից հետո, երբ Իսրայելի մասնակցության դեպքում Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Նիդեռլանդները սպառնացել էին բոյկոտել 2026 թվականի մրցույթը։ Բոյկոտի պատճառը Գազայի պատերազմում Իսրայելի գործողություններն են։. Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կայացրած որոշման … Read more

Զելենսկիի գլխից թագը չէր ընկնի, եթե Լեհաստանով անցնելիս հանդիպում խնդրեր  նախագահի հետ․ Լեհաստանի ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լավ կաներ հանդիպում խնդրեր Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ․RMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Զելենսկիի գլխից թագը չէր ընկնի, եթե Լեհաստանով անցնելիս հանդիպում խնդրեր  նախագահական պալատում», – ասել է դիվանագետը։ Միաժամանակ, Սիկորսկին քննադատել է Նավրոցկիին՝ Ուկրաինայի իշխանություններին ուղղված պահանջի համար․ Նավրոցկին հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները … Read more

Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ տնտեսական խորհրդի 108-րդ նիստը։ ԱՊՀ երկրների փոխվարչապետները սկզբում հանդիպել են նեղ ձևաչափով։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Հայաստանը հանդիպմանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել։ Երևանը հանդիպմանը ներկայացնում է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Երկարատև խաղաղությունը պահանջում է հաշվետվողականություն և համապարփակ մոտեցում․ ԵԱՀԿ ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները 

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնություններին և կողմերի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Իռլանդիայի Եվրոպական հարցերով և պաշտպանության պետական նախարար Թոմաս Բիրնը, խոսելով Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին, նշել է․ «Իռլանդիայում խաղաղության կառուցման մեր սեփական պատմությունը մեզ սովորեցրել է, որ … Read more

Ամերիկացի գեներալը վստահ է Եվրոպայի ուժերի վրա․ ամերիկյան զորքերի թվի նվազումը չի ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություն

Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի նվազումը չի ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություն մայրցամաքի պաշտպանության համար․ Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ «Ես վստահ եմ Եվրոպայի և Կանադայի կարողությունների վրա։ Մենք այսօր պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճգնաժամի կամ արտակարգ իրավիճակի», – նշել է ամերիկացի գեներալը։ Գրինկևիչի մեկնաբանությունները հնչել են նախագահ Դոնալդ Թրամփի … Read more