Զելենսկիի գլխից թագը չէր ընկնի, եթե Լեհաստանով անցնելիս հանդիպում խնդրեր  նախագահի հետ․ Լեհաստանի ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լավ կաներ հանդիպում խնդրեր Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետRMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Զելենսկիի գլխից թագը չէր ընկնի, եթե Լեհաստանով անցնելիս հանդիպում խնդրեր  նախագահական պալատում», – ասել է դիվանագետը։

Միաժամանակ, Սիկորսկին քննադատել է Նավրոցկիին՝ Ուկրաինայի իշխանություններին ուղղված պահանջի համար․ Նավրոցկին հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է երախտագիտություն հայտնեն իրենց տրամադրված օգնության համար։

«Նման մոլուցքային պահանջն այն իրավիճակում, երբ նրանք պայքարում են իրենց կյանքի համար, ինձ զայրացնում է», – ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը ցանկանում է ընդլայնել ԵՄ-3-ը՝ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին մասնակցելու համար։

Leave a Comment