Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեկ զինված անձ. գրում է The Guardian-ը:

Եվս 18 անձ գտնվում է հիվանդանոցում, շտապօգնության աշխատակիցները շարունակում են օգնություն ցուցաբերել դեպքի վայրում:

Հրաձգությունը տեղի է ունեցել հրեական Խանուկայի տոնակատարության ժամանակ:

Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ուժերը հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են հարցաքննության համար։

Leave a Comment