Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ «Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ … Read more

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի. Ալեն Սիմոնյան • Tribune.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը … Read more

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում … Read more

Բարեբախտաբար, մեր ժողովուրդների միջև այդ մութ էջն արդեն մնացել է անցյալում. Սիմոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական ալիքին

Ալեն Սիմոնյանն այսօր Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, որից հետո տպավորություններով կիսվել է ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում։ «Հանդիպումը լավ անցավ: Կարող եք զարմանալ, բայց տարաձայնություններ չկան: Կա փոխըմբռնում, կան ընկերական հարաբերություններ, կա համագործակցություն, կան ապագա գործընկերության պլաններ: Բանակցությունների ընթացքում մենք որևէ խոչընդոտի չբախվեցինք, և հուսով եմ, որ այսուհետ ևս դրանք … Read more

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության(IPU) գլխավոր քարտուղարի թեկնածու Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել … Read more

Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

 Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության … Read more

Սիմոնյանն ու Գաֆարովան ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության … Read more

Պայմանավորվել են շարունակել համագործակցությունը – Yerevan Today

Թուրքիայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները: Աժ լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին … Read more

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպում կունենա Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ

Թուրքիայում այսօր տեղի կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այն  տեղի կունենա Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։

Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հանդիպել են • Tribune.am

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում տեղի կունենա նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սիմոնյանի հանդիպումը։