ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 6․ ԱԺ-ն շարունակում է ընտրել երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահին

Տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ լիզաորությունների ստանձնման նիստը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Եթե չհերքես սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ. Ամստերդամը՝ Ռուբինյանին

Միջազգային իրավապաշտպան և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ Իրավապաշտպանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում: ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է … Read more

Ռուբեն Ռուբինյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: