«Ազիմուտը» վերսկսում է Կրասնոդար-Երևան չվերթները – Live News
Ստամբուլ և Անթալիա չվերթները նույնպես վերսկսվում են։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է։ Կրասնոդարի օդանավակայանը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այն բացվել է սեպտեմբերի 11-ից։ «Աերոֆլոտը» սեպտեմբերի 17-ին կիրականացնի Մոսկվայից Կրասնոդար կանոնավոր չվերթի առաջին թռիչքը։