«Ազգ»-35 – Ազգ

ՀՀ երրորդ հանրապետության հայելին՝ «Ազգը», չի զլանա ապագան ուրվագծել 35 տարի առաջ փետրվարի 16-ին, երբ լույս տեսավ «Ազգի» առաջին համարը, ԽՍՀՄ-ը պաշտոնապես դեռ չէր լուծարվել, հանրապետությունները, նրանց թվում նաեւ Հայաստանը, անկախության ուղին էին որդեգրել, ԼՂԻՄ-ը ժողովրդավար միաձայն ընտրությամբ միացել էր Մայր Հայաստանին, Ադրբեջանը սկսել էր Արցախի հայ բնակչության նկատմամբ սպանդը, 1988 թվականի երկրաշարժի ավերը, սուգն … Read more

Ընդդիմությունը շատ է ուշացել – Ազգ

Օրերս պատահաբար հանդիպեցի իմ հին ընկրներիցս մեկին՝ համալսարանում սիրված ու հարգված դասախոս, որ անակնկալի բերելով մեզ՝ գործընկերներիս, հայտնվեց ՀՌՀ խորհրդի կազմում: Ափսոսանք հայտնեցի դասախոսական աշխատանքը թողնելու համար, քանզի իսկապես սիրված, աշխույժ, նոր սերնդին հաղորդ, կայուն գիտելիք ու հմտություն ջամբող ուսուցիչ էր: Ասաց՝ «Հակոբ, այս տարիքում ինձ ո՞վ կտար ամսական 700 հազար դրամ աշխատավարձ»: Ոչինչ չունեի … Read more

 Վենսի այցը եւ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռը

«Ագրեսիվ շան դիվանագիտություն» Դիվանագիտության պատմության մեջ «ագրեսիվ շուն» ձեւակերպումը մինչ այժմ առանձնահատուկ տեղ չի զբաղեցրել եւ, ի տարբերություն «մաքոքային», «պինգ-պոնգային» կամ «ֆուտբոլային» դիվանագիտության, դեռ չի դասակարգվել որպես առանձին մոտեցում: Սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի առիթով իրանական մամուլում շրջանառվող «Թրամփի ագրեսիվ շան դիվանագիտություն» արտահայտությունը նման հավակնություն ընձեռում է: Իրանցի քաղաքական … Read more

Հայաստանը պետք է կամուրջ լինի, ոչ հակամարտության ասպարեզ

Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը տպագրվել է ամերիկյան «Նյուզուիք» հանդեսում: Հեղինակը ԱՄՆ Պատասխանատու պետական կառավարման Քուինսի       ինստիտուտի եվրասիական ծրագրի գիտաշխատող ԱՐԹԻՆ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆՆ է:     Այս տարվա հունիսին հայերը կգնան ընտրատեղամասեր՝ 9 տարվա ընթացքում առաջին հերթական խորհրդարանական ընտրություններին: 2022 թվականից ի վեր Երեւանը վերաձեւել է իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ հարաբերություններից, առաջընթաց է գրանցել (հաճախ … Read more

Ալոիս Շվարց.«Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս՝ հավատի վկայությունը»

Ավստրիայի, Գերմանիայի կաթոլիկական կայքերը ուշադրությամբ հետեւում են ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու լարվածություն կուտակող առճակատմանը, անդրադառնում նորություններին: Փետրվարի 18-ին kathpress-ի հրապարակած ընդարձակ անդրադարձը վերաբերում է Սանկտ Փյոլթենում գումարված հայ եպիսկոպասաց հավաքին: Հայկական մամուլում տեղեկություն եղավ, որ «Հայ եկեղեցու բարենորոգման» կողմնակիցները ստորագրահավաքով դիմել են Սուրբ Փյոլթենի եպիսկոպոսին՝ չեղարկելու հավաքը: Ապարդյուն: «Հայ եպիսկոպոսները պայքարում են ճգնաժամից … Read more

«ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»

Հայաստանի իշխանությունները «Ռուսատոմի» փորձագետների ու նաեւ չեխական երկու ընկերությունների օգնությամբ արդեն երկու անգամ արդիականացրել են  Մեծամորի ատոմակայանը, որն այդպիսով պետք է գործի առնվազն մինչեւ 2036 թվականը: Իսկ ի՞նչ է լինելու դրա աշխատանքի վերջնական դադարեցումից հետո: Հավանական սցենարներից մեկը, ինչպես այս մասին գրում է չեխական iDNES լրատվականը, ուրվագծվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. … Read more

Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում – Ազգ

Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: … Read more

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ – Լիդի Բելմոնտը ֆրանսիացի դերասանուհի, գրող, երգչուհի, պատմաբան եւ բազմաճյուղ արվեստագետ է: Ծնված լինելով Մարսելում, հայ մոր եւ իսպանացի հոր ընտանիքում, նրա բազմամշակութային ծագումը խորապես ձեւավորել է թե՛ նրա գեղարվեստական զգացողությունը, թե՛ մտավոր հետաքրքրությունները: Մասնագիտական կրթությունը ստանալով Մարսելի Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում՝ իր ստեղծագործական ուղու սկզբում արժանացել է ոսկե մեդալի: Դերասանական գործունեությանը զուգահեռ զբաղվել է … Read more

«Զապելը` Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը ընդարձակ հոդված է նվիրել Բոբ Սենդբերգի «Զապելը Աքսորավայրում» (կամ համահունչ լինելու համար «Հոգիս Աքսորյալ» վեպին «Զապելը` Աքսորյալ») խորագրով նոր բեմադրությանը, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 8-ը տասնմեկ անգամ ներկայացվելու է Բոստոնում, տեղի «Դրամատուրգների թատրոնի» (BPT) դերասանների ջանքերով: Գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Սկյուտարում (Կոնստանդնուպոլիս): Նրա … Read more

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

Երկօրյա այցից հետո Երեւանից Բաքու մեկնելուց առաջ տված ճեպազրույցում, բարձր գնահատելով իր երկրի կողմից Հայաստանին տրամադրվելիք՝ այսպես կոչված «ներդրումային» ծրագիրը, որը, իր խոսքերով, Մ. Նահանգներում ստեղծելու է բազմահազար աշխատատեղեր, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան ընթացիկ արտահայտությամբ վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ ստեղծվում է win-win situation, այսինքն՝ երկուստեք շահեկան իրավիճակ. շահում է Հայաստանը, շահում է … Read more