Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

Իրանի արտգործնախարար  Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ հինգշաբթի՝ փետրվարի 26-ին, Ժնեւում նախատեսվող հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել երկկողմ համաձայնագրի համապատասխան տեքստը: Այս հուսադրող հայտարարությանը զուգահեռ հրապարակվել է տեղեկատվություն ԱՄՆ-ի բացահայտման մասին՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված գաղտնի պայմանագրի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ Թեհրանը Մոսկվայից ձեռք է բերել 589 միլիոն դոլարի գվարդիական սպառազինություն: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները՝ … Read more

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին – Ազգ

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Թեհրան Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոյության 47 տարիների ընթացքում, չհաշված Իրաքի հետ ութամյա պատերազմի ծանր հետեւանքները, երբեւէ այսքան լուրջ եւ բազմաշերտ մարտահրավերների առաջ չի կանգնել: ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախման վտանգը նվազեցնելու նպատակով Թեհրանը շարունակում է միջնորդավորված բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ միաժամանակ չբացառելով նաեւ ուժային սցենարի հավանականությունը: Դիվանագիտական քայլերից զատ, … Read more

«Կավկազ թամաշա»

«Մոլլա՛, ուզո՞ւմ ես սիլլա» Իզուր չէր Չարենցն իր «Կավկազ թամաշա» բուֆոնատում կերպարներից մեկի բերանով սպառնում կովկասյան թաթարների (բնորոշումը Վլադիմիր Իլյիչ Լենինինն է) կրոնապետին. «Մոլլա՛, ուզո՞ւմ ես սիլլա»: Արժանի ապտակ, եթե կուզեք՝ չափալախ՝ մեծամիտ Մոլլի մռթին, որը փորձում էր, ինչպես նրա այսօրվա պաշտոնակիցը, խաղեր տալ կովկասյան մյուս ազգությունների, մանավանդ հայերի դեմ: Մեծ գրողները մեծ տեսանողներ են … Read more

Սփյուռքի «մայրաքաղաքին» ուղղված թուրքական խայծը

 Գերմանիայում 2015-ին ստեղծված NEX24.news լրատվական երկլեզու՝ գերմաներեն, անգլերեն պորտալն ի պատասխան գերմանական ԶԼՄ-ների քննադատության, թե թուրքական քարոզչություն, կեղծ լրատվություն եւ Գերմանիայի դեմ թշնամանք է հրահրվում, արդարանում էր՝ ասելով, թե հրատարակիչն էլ Դյուսսելդորֆում ծնված- դպրոց հաճախած թուրք է եւ իր արտադրանքն էլ գերմանական մեդիա է: «Ազգում» ժամանակին գրել ենք, հիմա էլ նույն կարծիքին ենք, որ սույն … Read more

Ժամանակն է բանալու փակագիծերը

Արդեօք վարչապետ Փաշինեանը սկսած է զառանցե՞լ… Կատարուածը այլեւս շատ վտանգաւոր է: Արդեօ՞ք վարչապետ Փաշինեանը սկսած է զառանցել… Ուշադրութեամբ դիտենք անոր դէմքը, երբ ան  պաշտօնապէս կը յայտարարէ, թէ Ս. Էջմիածնայ՝ փաստօրէն ամենահաւատարիմ պաշտպան բարերարները Մայր Աթոռն իր գանձերով մէկտեղ կ՛ուզեն Հայաստանէն դուրս բերել…: Միւս կողմէ, ինքզինք աջ ու ձախ կանոններու եւ կանոնաւորութեան հերոս ու պաշտպան ներկայացնողը, հակառակ … Read more

Հայ եկեղեցին քննադատում է Սուրբ Երկրի Կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիներին

Սուրբ Ծննդյան քարանձավի լիիրավ պահապան Հայ եկեղեցին պահանջում է գործել բացառապես եռակողմ հիմունքներով Եվրոպայում ամենախոշոր՝ կաթոլիկական լրատվական գործակալությունն (KNA) անդրադարձել է Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան քարանձավի վերականգնման շուրջ եկեղեցիների վեճին, մասնավորապես Հայոց պատրիարքարանի հնչեցրած քննադատությանը, որով մեղադրում է միակողմանիորեն գործելու, հայերին  մարգինալացնելու մեջ: Հրապարակումը տեղ է գտել նաեւ գերմանական «Դոմռադիոյի»  փետրվարի 20-ի լրահոսում: Ստորեւ ներկայացվող վերոնշյալ … Read more

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

«Ռուսաստանի կոնյակի շուկան հեղեղված է կեղծ եւ խարդախված արտադրանքով»,- այդ երկրում Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք թողարկողների միության նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկի այս հայտարարությանն են անդրադարձել ռուսական որոշ լրատվամիջոցներ: Ասվում է, թե Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ մանրածախ  առեւտրում առկա կոնյակի 60-70%-ը կեղծված է: Հայաստանից առեւտրի ցանցեր են հասնում տեխնոլոգիական պահանջների խախտմամբ պատրաստված փոխարինիչներ՝ … Read more

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

 Լավ է, երբ արտաքին վտանգի ենթարկված երկիրը մենակ չէ: Տվյալ դեպքում դա  մեր անմիջական հարեւան, բարեկամ Իրանն է՝ ամերիկյան սպառնալիքի հանդիման: Միջազգային մամուլը շարունակում է հետեւել նրա շուրջը արագ ծավալվող իրադարձություններին: Ամերիկա-Իրան անուղղակի բանակցություններին զուգընթաց մեր հարեւան հզոր տերությանը նաեւ ամերիկյան հարվածի հավանականության պահպանման պայմաններում փետրվարի 19-ին չինական «ՆեթԻզի» (NetEase) կայքը հաղորդում էր, թե Ռուսաստանը … Read more

Խելամիտ ճանապարհը մեկն է՝ երկխոսություն առանց նախապայմանների, հետապնդումների դադարեցում, կանոնական ընթացակարգերի վերադարձ

Մեր Եկեղեցու շուրջ ընթացող բանավեճերը չեն ավարտվում, այլ գնալով սաստկանում են: Լուծում գտնելու համար պահանջվում է սթափ մոտեցում: Այս անվերջ մեղադրանքների ու թշնամության ուղին լուծում չէ: Իհարկե վարչական թափանցիկության, հոգևորականների հոգևոր պատասխանատվության և եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը հիմնավոր հարցեր են։ Թե՛ Եկեղեցին, թե՛ պետությունը, թե՛ անհատը միշտ կարիք ունեն ներքին մաքրման, ինչպես Մեծ պահքն է … Read more

«Գողգոթայի ճամբուն վրայ»

Շուտով, ընդամենը երկու շաբաթից, քրիստոնյա աշխարհի հետ միասին մենք էլ կնշենք Չարչարանաց շաբաթը, պիղատոսյան դատարանից մինչեւ Գողգոթա՝ Քրիստոսի անցած ճանապարհը, փշե պսակը գլխին, թքի ու մրի միջով, հռոմեացի զինվորների ու մի քանի հավատարիմների, այդ թվում՝ իր Մայրիկի ուղեկցությամբ մինչեւ Խաչափայտ հասնելը, երկու հանցագործների արանքում Խաչ բարձրացվելը, փայտին գամվելը, ապա՝ երեք օր հետո Հարություն առնելը: Ոմանք … Read more