Թրամփի TRIPP-ը ոչ միայն երազանք եւ հույս, այլեւ՝ վախ եւ թանկ գին

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» մարտի 26-ի համարում տպագրել է Մեղրի մեկնած լրագրողի լուսանկարներով ընդարձակ ռեպորտաժը, որն անդրադառնում է «Մեծ խոստմանը»՝ Թրամփի TRIPP-ին: 40 կմ-անոց երթուղին կարո՞ղ է իրական խաղաղություն բերել հայերի համար: ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները չեն ավարտվել, սակայն այդ ճանապարհին մերձակա տեղանքում ապրող մարդկանց համար նախագիծը ոչ միայն երազանքներ եւ հույս է արթնացրել, … Read more

Պատերազմով վախեցնելը նախընտրական հին, վտանգավոր հնարք է

Օրեր առաջ ռուսական առանձին լրատվամիջոցներ լուրի վերնագիր էին հրապարակել, իբր Հայաստանը պատրաստվում է… պատերազմի: Երբ զայրացած ուզում էինք հակադարձել ու ամոթանք տալ նման անբարեխիղճ հայտարարության համար, պարզվեց՝ նրանց այդպիսի պնդման առիթ էին տվել ամսի 19-ի ճեպազրույցում վարչապետ Փաշինյանի այն մտքերն, ըստ որոնց՝ հունիսյան առաջիկա ընտրություններում ինչ-ինչ չնշված ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում նոր սեպտեմբերյան պատերազմ … Read more

Կամո Հայրապետյան  60 – Ազգ

Արարելու, միավորելու եւ հայի արժանապատվությունը պահպանելու իմաստալից ճանապարհ Կան մարդիկ, որոնց մասին գրելիս դժվար է սահմանափակվել պաշտոնական կենսագրությամբ, քանի որ նրանց կյանքը թվերի եւ տարեթվերի շարադրանք չէ, այլ՝ ընթացք, կեցվածք, պատասխանատվություն: Այդպիսի մարդկանցից է Կամո Հայրապետյանը՝ Կրասնոդարի բազմազգ եւ բազմաշերտ իրականության մեջ ձեւավորված առաջնորդ, որն իր հետեւողական աշխատանքով համախմբել է հայ համայնքը եւ այն վերածել … Read more

Ռաֆ Բարաթյանի պոեզիայի հմայքը – Ազգ

Իսկական պոեզիայի նախապայմանը ժամանակի, տաղանդի եւ անհավանական սուր, անհավանական խորը զգալու կարողության հանդիպումն է: Այս բոլորի առկայությամբ միայն կարելի է ստեղծել այնպիսի գրականոևթյուն, որը հոսանքի պես կխփի-չի սպանի-կարթնացնի, երակները կբացի, սիրտը կամոքի, հոգին տակնուվրա կանի: Կստիպի մարդուն ներս նայել ու հարցեր տալ, հարցեր տալ ու պատախաններ ստանալ: Կստիպի ուրիշի տառապանքի եւ սիրո միջոցով չափել իր … Read more

Անդրեա Սավորանի Ների. Տեսողական հետաքննություն  նախնիների մասին

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ-Անդրեա Սավորանի Ներին (ծնվ. 1976) փարիզաբնակ իտալացի լուսանկարիչ է: Ավարտել է Բոլոնիայի համալսարանի արդի գրականության բաժինը: Լուսանկարչություն է ուսանել Վենետիկի IUAV համալսարանում: Իր ստեղծագործական գործունեության սկզբից հետազոտում է լեզվի եւ պատկերի փոխհարաբերությունը: Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում հետազոտական աշխատանքներից հետո հաստատվել է Փարիզում, դասավանդել տեղի համալսարաններում: Համագործակցել է միջազգային հեռուստացանցերի, լրատվական գործակալությունների եւ տպագիր մամուլի հետ … Read more

Իմաստաբանական բառարան

Հայոց ճակատագիրը Աշխարհի արարչագործությանը հաջորդած սկզբնական շրջանում մարդիկ բավարարվում էին միայն բանավոր խոսքով: Այդ պատճառով էլ այն ժամանակ, երբ դեռ չէր հնչել «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած», մարդիկ պատմություն կերտելու մասին անգամ չէին մտածում:Ավելի ուշ մարդ արարածը որոշեց բանավոր խոսքը վերածել նաեւ գրավորի: Հայերը առաջիններից էին, որ տիրապետեցին գրելու արվեստին, եւ քարքարոտ Հայաստանում, քարերի առատության շնորհիվ, … Read more

Պատերազմ Հայաստանի ռազմավարական ետնաբակում – Ազգ

Չնայած շաբաթներ են անցել Իրանի դեմ պատերազմի սանձազերծումից, եւ Մ. Նահանգներին հաջողվել է սպանել Իրանի գերագույն առաջնորդին եւ մի քանի բարձրաստիճան զինվորականների, ոչնչացնել նավատորմի որոշ խմբավորումներ եւ հարվածել կարեւոր ենթակառուցվածքներ, պատերազմը դեռեւս ավարտված չի համարվում: Ըստ նախնական ծրագրի, նախատեսվում էր կատարել արագ եւ թիրախավորված ռազմական հարձակումներ, այն համոզմամբ, որ Իրանի կառավարական համակարգը չի կարողանալու արդյունավետ … Read more

Իսկ ո՞վ է բռնելու վախկոտի վախը

Վախը մարդկային ու կենդանական աշխարհի բնական, բնազդային երեւույթներից է, անմիջականորեն կապված՝ ինքնապաշտպանության բնազդի հետ, ինքնապահպանության ու գոյատեւման կենսական ցանկության հետ: Մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, վախենում են տարերային աղետներից, վթարներից, թշնամական հարձակումներից, եւ փորձում են, հաճախ ամեն գնով, դիմակայել դրանք, դիմանալ, պաշտպանվել, հնարավորության դեպքում՝ կանխարգելել: Սակայն, ի տարբերություն կենդանիների, մարդիկ վախենում են նաեւ կորցնելու վտանգից՝ հարազատ, … Read more

Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտություն.ավարտի հակասական սցենարները

Մերձավոր Արեւելքում եւ նրան հարող երկրներում այս օրերին ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի հանգուցալուծման հեռանկարների վրա: Սակայն ռազմական գործողություններին ներգրավված կողմերից յուրաքանչյուրն ունի պատերազմի ավարտի իր պատկերացումները: ԱՄՆ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական նպատակների վերաբերյալ դեռեւս հնարավոր չէ վերջնական գնահատական տալ: Թվում է՝ նրա հետապնդած նպատակները տատանվում են մի քանի ուղղությունների միջեւ: … Read more

«Շվեյցարիան  պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների եւ նրանց ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործում»

Մարտի 18-ի առավոտյան արդեն հայաստանյան առցանց ԶԼՄ-ները՝ դրանց թվում նաեւ azg.am-ը տարածել էին Վարդան Օսկանյանի ֆբ-ի գրառումը՝ իրազեկելով, որ Շվեյցարիայում SOCAR-ի դեմ հայց է ներկայացվել՝ էթնիկ զտումները ֆինանսավորելու հիմքով: Այժմ Ադրբեջանի դեմ շարունակական պայքարի այս ծանրակշիռ լծակն են ընտրել ԼՂ հայերի հիմնարար իրավունքների պաշտպանության ջատագով՝ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) ներկայացուցիչ Ջոյել Ֆելքամփը, Շվեյցարիա- Հայաստան … Read more