Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում քաղաքում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ2

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, … Read more

Հիմնանորոգումից հետո փողոցը քանդել են, մալուխ անցկացրել. տեսչականի արձանագրումները՝ Գյումրիում

Տեսչական մարմինը պետական և սուբվենցիոն տարբեր ծրագրերի վերահսկողություն իրականացնելիս Գյումրիում մի շարք խնդիրներ է արձանագրել: 18 արձանագրություն արդեն կազմվել է, ևս 5-ն ընթացքի մեջ է: Եթե արձանագրությունից հետո պատասխանատուները խախտումը չեն վերացնում, առաջ է գալիս տուգանքի հարցը:

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 7-ի ցերեկը, 9-12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը, 8-12-ին աստիճանաբար կբարձրանա ևս … Read more

Կոտայքում այս տարի նախատեսված են մոտ 30 կմ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   Դիտումների քանակ2

Վթարային ջրանջատում Վանաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 7-ին՝ ժամը 12:10- 16:00-ն, դադարեցվում է Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի, Ներսիսյան թաղամասի, Ներսիսյան նրբանցքի, Ներսիսյան 1 նրբանցքի, Ներսիսյան փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ9

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզ՝ Սիսիան քաղաք են մեկնել։ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Զորաց քարեր: Նրանց ուղեկցել է  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Սիսիանի Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ 181+250-կմ 181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500 մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

ԲԸՏՄ ղեկավարը Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել տարածքային բաժնի նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, … Read more