Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի` Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի՝ … Read more

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 5-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը՝ ժամը 24.00-ը, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. 1.Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, … Read more

Երեք վերանորոգված և կահավորված ամբուլատորիաներ՝ Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում

Հունիսի 3-ին Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում տեղի է ունեցել երեք ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ամբուլատորիաների պաշտոնական բացումը։  Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման … Read more

Կդադարեցվի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Դիտումների քանակ4

Երկրաշարժ Սպիտակից 11 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Լոռու մարզի քաղաքներում և գյուղերում

Հունիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել … Read more

Հարակից գյուղերը Գորիսին կապող բարձրորակ ճանապարհներ են կառուցվում

Գորիսի տարածաշրջանում ճանապարհաշինական բում է. պետության ֆինանսավորմամբ, առանձին դեպքերում՝ սուբվենցիոն ծրագրերով, գյուղերը քաղաքին կապող բարձրակարգ ճանապարհներ են կառուցվում: Որակյալ ճանապարհներ են անցկացվում նաև բնակավայրերից մինչև միջպետական ճանապարհ հասնելը հեշտացնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հավաստիացնում է, որ 2018-ի հեղափոխությունից հետո կառուցված որևէ ճանապարհ երկրորդ անգամ անցկացնելու անհրաժեշտություն չի եղել: Մարզպետն … Read more

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասնակիցները Վանաձորում են

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասնակիցների հանդիպումը Վանաձորում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման մասին տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ Դիտումների քանակ3

Արտամետի ջրատարի ազբեստե խողովակները փոխարինվում են մետաղականով. 400 մլն դրամ է հատկացվել

Արտամետի ջրատարը վերակառուցվում է՝ պետությունը 400 մլն դրամ է հատկացրել: Ժամանակակից մետաղական խողովակներով 2.700 գծամետր ջրատար համակարգը կսպասարկի ավելի քան 1100 հա տարածք։ Ջրագիծն անցնելու է պտղատու այգիներով հարուստ Վանանդ և Արտամետ գյուղերի տարածքներով: Մանրամասները՝ ռեպորտաժում։