Հրդեհ Հաղպատ գյուղում

Հունվարի 25-ին` ժամը 03։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ … Read more

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 24-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:    Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ … Read more

Վերանորոգված դպրոցի բոլոր ենթակառուցվածքները հարմարեցված են հենաշարժողական խնդիր ունեցողներին

300 դպրոց ծրագրով նորոգվել է Արմավիրի 2-րդ հիմնական դպրոցը, արդիականացվել են լաբորատորիաները, կառուցվել ֆուտբոլի դաշտ։ Բյուջեից 272 մլն դրամ է ուղղվել ծրագրին, նոր գույքը կհատկացնի նախարարությունը։ Մարզում այս պահին ընթացքի մեջ են երկու տասնյակ դպրոցների կառուցումն ու նորոգումը, 500 մանկապարտեզ ծրագրով էլ կունենան 2 նոր մանկապարտեզ: Մանրամասները՝ ռեպորտաժում։

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ այսօր մեկնարկած՝ ձմեռային միասնական քննությանը մասնակցելու: Քննական այդ կենտրոնում Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 158 հայտագրված դիմորդից ներկա է եղել 118-ը: Չներկայացած 40 դիմորդներն առավելապես Սիսիանից են: … Read more

Ձնամաքրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի Շինուհայրի հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկանում ենք՝ Սյունիքի մարզում՝ Շինուհայրի հատվածում, իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ4

Ակնալիճի 27-ամյա երիտասարդը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված: Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը … Read more

Ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են․ ՏԿԵՆ

Սպասարկող կազմակերպությունները շարունակում են հանրապետության տարբեր հատվածներում իրականացնել ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Դիտումների քանակ3