Ակնալիճի 27-ամյա երիտասարդը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը


Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված:


Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment