Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին. լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին: Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը: Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից … Read more

Կոնգրեսը կոչ է արել դեմոկրատներին իմպիչմենթ հայտարարել Թրամփին՝ Վենեսուելայի գործողության պատճառով

ԱՄՆ կոնգրեսական Էյփրիլ Մաքքլեյն Դելեյնին կոչ է արել Դեմոկրատական կուսակցությանը իմպիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայում իրականացված գործողության համար։ «Ես չեմ կարող անտարբեր մնալ, մինչ նախագահը կրկին գերազանցում է իր լիազորությունները և խաթարում հակակշիռների և զսպումների համակարգը», – ասել է Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատը։ Դելեյնիի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը գործել է առանց Կոնգրեսի թույլտվության, … Read more

Փեզեշքիանը խոսել է Իրանի ֆինանսական ճգնաժամի մասին

Իրանի կառավարությունը գիտակցում է իր թերությունները և պատրաստ է խորհրդակցել մասնագետների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնելու համար։ IRNA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանի կառավարությունը գիտակցում է երկրի տնտեսական խնդիրները, բայց չի բարձրացնի գնաճը՝ ավելի շատ փող տպելով», – ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս իրավիճակի համար շատ … Read more

Ունեմ տվյալներ, որ մինչև ամսի 15-ը Կտրիճի էջը կփակվի. ուխտերթը պատահական չէր. Տեր Արմեն

«Այսօրվա իրադարձություններով Կտրիճ Ներսիսյանը և նրա կողմնակիցները ձախողվեցին»: Այս մասին Վառնայից տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված ուխտերթին: «Պատահական չէր, որ վարչապետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչից եկավ Սուրբ Աննա: Տեսանք՝ ինչ հսկայական բազմություն էր ուղեկցում վարչապետին: Ամեն ինչ լավ ընթացքի մեջ է: Մեր վարչապետը … Read more

Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը

Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  «Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։ Վարչական շրջանները շարունակում են … Read more

«Կամավորների կոալիցիան» պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում. հայտարարության նախագիծ

Կիևի անվտանգության երաշխիքները կներառեն «պարտադիր պարտավորություններ՝ աջակցելու Ուկրաինային խաղաղությունը վերականգնելու գործում՝ Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում», ըստ Կիևի «կամավորների կոալիցիայի» դաշնակիցների կողմից երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության նախագծի։ Հայտարարության նախագիծը, այլ լրատվամիջոցների շարքում, հրապարակվել է նաև Reuters-ի կողմից։ Ինչպես բացատրվում է փաստաթղթի նախագծում, այդ պարտավորությունները կարող են ներառել ռազմական կարողությունների օգտագործումը, հետախուզական և լոգիստիկ աջակցությունը, … Read more

Ուխտերթին մասնակցելու համար մեծաթիվ հավատացյալներ են ժամանում. Չախոյան

«Մեծաթիվ հավատացյալներ են ժամանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ ուխտերթին մասնակցելու համար»: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել էր ուխտերթի: Այն մեկնարկելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվելու է մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  … Read more

Ուխտերթը՝ թռչնի թռիչքի բարձրությունից. լուսանկար

Ուխտերթը՝ թռչնի թռիչքի բարձրությունից: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել էր ուխտերթի: Այն մեկնարկել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվել մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Այս պահին վարչապետը եկեղեցու բակում ելույթ է ունենում հավատավոր ժողովրդի առաջ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 2285 դիտում

Ով ՀՀ-ում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է. Սուքիասյան

«Ով Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է․ նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են»: Այս մասին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար, ունենան համապատասխան եկամուտ, որ կարողանան … Read more

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունվարի 6-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է հունվարի 6-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 379.55 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 384.47 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 439.38 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 451.5 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.60 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.93 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում … Read more