«Այսօրվա իրադարձություններով Կտրիճ Ներսիսյանը և նրա կողմնակիցները ձախողվեցին»:
Այս մասին Վառնայից տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված ուխտերթին:
«Պատահական չէր, որ վարչապետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչից եկավ Սուրբ Աննա: Տեսանք՝ ինչ հսկայական բազմություն էր ուղեկցում վարչապետին: Ամեն ինչ լավ ընթացքի մեջ է: Մեր վարչապետը և եպիսկոպոսները վճռական են, մինչև ամսի 15-ը Կտրիճ Ներսիսյանի էջը կփակվի: Սա վերջնական փուլն է»,- նկատում է նա:
Ըստ քահանայի՝ քանի դեռ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) կաթողիկոսի աթոռին է, դրանով պղծում է այն. «Եկեղեցին օգտագործում է, որ հակապետական քարոզչություն անի»:
Ինչ վերաբերում է Տեր Ասողիկի այն հայտարարությանը, որ կաթողիկոսը կարող է այլ քայլերի գնալ, Տեր Արմենն ասում է. «Ասողիկը, ընտանիքը թողած, կուսակրոն է խաղում, թող դրա մասին մտածի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
750 դիտում